Թուրքը Խնձորեսկի մատույցներում է. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Թուրքը շարունակում է GPS-ով զավթել Հայաստանը։ Առավոտյան խնձորեսկցիները ահազանգեցին, որ ազերի զինվորները բարձրախոսով կոչ են արել հետ քաշվել։
Հիշեցնեմ, թուրքը Խնձորեսկից 600 մետրի վրա էր ու հիմա GPS-ը գրկած՝ առաջ է գալիս։
Խոսեցի Խնձորեսկի նախկին համայնքապետ Մարտուն Արզանյանի հետ, ով հաստատեց, որ ազերիները բարձրախոսով հորդորել են հետ գնալ, սակայն գյուղի տղամարդիկ դեռ դիրքերը պահում են։
Ի՞նչ կլինի վաղը՝ որեւէ մեկը չգիտի, ու թե Google Map-ով դեռ ինչքան հայրենիք պիտի զիջենք, պարզվեց, դա գիտի միայն բարձրախոսով թուրքը։
Հ.Գ. Ի դեպ, իշխանության մանկլավիկները մի անասելի «հարդ ռոք» աղմուկ են բարձրացրել, որ այսօրվա երթի ժամանակ Խնձորեսկի նախկին համայնքապետին պատահաբար նշել եմ որպես գործող։
Դրանից թուրքին ամեն օր մետր առ մետր հանձնվող հայրենիքը չի փոխվում։
#ՀՈՂԱՏՈՒՆԵՐ»։
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին հանդիպումներ են տեղի ունենում Ներքին Խնձորեսկ գյուղում․ ՄԻՊ
- Կոռնիձորը, Խնածախը, Տեղը, Խնձորեսկը կարճ ժամանակում կարող են իսպառ դատարկվել. Մելքումյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան