Կարճ ժամանակում Նիկոլին, որ կառչել է իր աթոռից, քշելու ենք կառավարական շենքից․ Վանեցյան
«Եվս մեկ անգամ բոլորս ապացուցում ենք, որ արժանապատիվ ազգ ենք և ինչ-որ մի խղճուկ չի կարող կոտրել հայ ազգի արժանապատվությունը։ Մենք բոլորս միասին հանուն մեր հայրենիքի, հանուն մեր նվիրական մեծ հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի, «ոչ» ենք ասում այս դավաճան իշխանություններին, այս սրիկաներին, որոնք խաբելով մեզ բերեցին հասցրեցին այս աղետալի վիճակին»,- երթի ընթացքում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ «Հայրենիքի փրկության շարժումը» իրականում միտված է մի բանի՝ փրկել մեր հայրենիքը կործանումից։
«Մինչ այս պահը մենք տեսնում ենք, որ երթը չի ավարտվում, տասնյակ հազարավոր մարդիկ գալիս, միանում են։ Եվ շատ կարճ ժամանակում Նիկոլին, որ կառչել է իր աթոռից, քշելու ենք կառավարական շենքից և նա պատասխան է տալու հայ ազգի դիմաց։ Նիկոլ հեռացի′ր, հեռացի′ր անցնցում»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք նորից ոտքի ենք կանգնելու, այս տարածաշրջանի ամենահզոր պետությունն ենք լինելու. Վազգեն Մանուկյան
- «Այսքան մարդ եկել է ասելու, որ Հայաստանի անունից չի կարող բանակցել մեկը, ում բոլորը ծաղրում են»
- Փաշինյանը քաղաքական դիակ է, որի վրա հիմա հողը լցնելու պրոցեսն է գնում․ Մ․ Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան