Այդ հանդիպումների վերաբերյալ մանրամասն տեղեկացված են եղել ԱԱԽ բոլոր անդամները․ Վանեցյան
«Հանրային ճնշման մեծացման հետ Նիկոլ Փաշինյանն այլ ելք չի ունենալու, քան հեռանալը>,- այս մասին «Արժանապատվության երթից» հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, եթե Նիկոլ Փաշինյանը արագ որոշում կայացնի, դրանով ցույց կտա, որ ինքը մի փոքր մտածում է այս երկրի մասին։
«Երբ ես հանդես եկա հրաժարականի կոչով, բոլորին թվաց, թե Վանեցյանը «կանգ առ»-ի կոչ է անում իշխանությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարում։ Այնինչ՝ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը եղել եմ ես և այս հեղափոխության, ցավոք սրտի, սիմվոլներից մեկը եղել եմ ես»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Անդրադարձավ 5 մլրդ դոլարով Արցախը ծախելու խոսակցություններին՝ նա նշեց.
«Ես՝ որպես ԱԱԾ տնօրեն, ի պաշտոնե ապահովել եմ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի այսպես կոչված օպերատիվ կապը։ Դրա մասին խոսվել է բազմիցս։ Եղել են բազմաթիվ հանդիպումներ, այդ թվում՝ Դուբայում։ Այդ հանդիպումների վերաբերյալ մանրամասն տեղեկացված են եղել Ազգային անվտանգության խորհրդի բոլոր անդամները, այդ հարցերը քննարկվել են ԱԱԽ-ում։ Ավելին ասել չեմ կարող»։
Հարակից հրապարակումներ`
- Կարճ ժամանակում Նիկոլին, որ կառչել է իր աթոռից, քշելու ենք կառավարական շենքից․ Վանեցյան
- Վանեցյան. Ալիևի ու Փաշինյանի միջև օպերատիվ կապը տեխնիկական մասով ապահովել եմ ես
- Արթուր Վանեցյանը հաստատել է. Դուբայում ստացած տեղեկությունները փոխանցել է Փաշինյանին
- Նիկոլ Փաշինյանին արվել է Արցախի յոթ շրջանները 5 մլրդ դոլարով վաճառելու առաջարկը․ Միքայել Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան