Բաշկիրիայի գթասրտության տան 11 տարեց բնակիչ հրդեհի զոհ է դարձել
Բաշկիրիայի Աբզելիլովսկի շրջանում արտակարգ իրավիճակի ռեժիմ է մտցվել գթասրտության տանը բռնկված հրդեհից հետո, ասել է շրջանի ղեկավար Իլդար Նաֆիկովը:
«Ահավոր ողբերգություն է տեղի ունեցել: Տասնմեկ մարդ զոհվել է Իշբուլդինո գյուղում գտնվող մի առանձնատան հրդեհի պատճառով: Ես տեղում եմ: Արտակարգ իրավիճակի ռեժիմ է մտցվել տարածքում»,-գրել է Նաֆիկովը «Վկոնտակտե» սոցիալական ցանցի իր էջում:
Նաֆիկովն ասել է, որ շենքում 16 մարդ է եղել, հինգին հաջողվել է փրկել: Ինչպես «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է Աբզելիլովսկի շրջանի վարչակազմի աղբյուրը, փրկվածները հաստատության աշխատակիցներ են:
Ավելի վաղ տարածաշրջանի Արտակարգ իրավիճակների վարչությունը հայտնել էր, որ ժամը 02: 53-ին հայտնի է դարձել Իշբուլդինո գյուղի Կիզիլսկի փողոցի գթասրտության տանը բռնկված հրդեհի մասին: Փրկարարների ժամանման պահին ձեղնահարկով փայտե մեկ հարկանի տան ամբողջ 72 քմ տարածքը այրվում էր: Կրակը մարվել է 04:31-ին և 06: 00-ին հայտարարվեց հրդեհի ամբողջական վերացման մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա