ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ տարածաշրջան այցի արդյունքներով
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնություն՝ Իգոր Պոպով, Ֆրանսիա՝ Ստեֆան Վիսկոնտին և ԱՄՆ՝ Էնդրյու Շոֆեր) տարածաշրջան այցի արդյունքներով հայտարարություն են տարածել։
Ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին և ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը մեկնել են Բաքու դեկտեմբերի 12-ին և 13-ին, Երևան`դեկտեմբերի 13-ին և 14-ին: Բաքվում նրանց ընդունել է նախագահ Ալիևը և հանդիպել են արտգործնախարար Բայրամովի հետ: Երևանում նրանց ընդունել է վարչապետ Փաշինյանը և հանդիպել են արտգործնախարար Այվազյանի հետ: Ռուս համանախագահ Իգոր Պոպովի`ճանապարհորդելու անկարողության պատճառով, Ռուսաստանի Դաշնությունը Բաքվում ներկայացնում էր ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, իսկ Երևանում` Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը:
Համանախագահները հանդիպել են նաև տարածաշրջանում գործող ԿԽՄԿ-ի և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչների հետ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նույնպես մասնակցում էր բոլոր հանդիպումներին:
Երկու մայրաքաղաքներում էլ կողմերը ներկայացրեցին իրավիճակի գնահատականը և հայտնեցին գալիք տարվա համանախագահների հետ համագործակցության վերաբերյալ իրենց ակնկալիքները:
Հաշվի առնելով նոր իրողությունները՝ համանախագահները հաստատեցին իրենց շարունակական նվիրվածությունը՝ կողմերի հետ կառուցողական համագործակցության համար՝ տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և բարգավաճում խթանելու և առկա խնդիրները լուծելու համար:
Համանախագահները պարտավորվել են նաև կոնկրետ առաջարկներ ներկայացնել կողմերի հետագա քննարկումների համար՝ հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ:
Նշելով զոհերի պատճառ դարձած միջադեպերի մասին վերջերս տարածված հաղորդագրությունները, համանախագահները կողմերին կոչ են արել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ իրավիճակը կայունացնելու համար՝ իրենց ստանձնած պարտավորություններին համապատասխան: Համանախագահները Հայաստանին և Ադրբեջանին հորդորել են հնարավորինս արագ ավարտել բոլոր ձերբակալվածների փոխանակումը և արագացնել դիակների հայտնաբերումն ու վերադարձը՝ համաձայնեցնելով ԿԽՄԿ-ի հետ:
Հիշեցնելով Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ Տիրանայում դեկտեմբերի 3-ին կայացած ԵԱՀԿ նախարարական հայտարարությունը, համանախագահները կրկնում են իրենց միասնական դիրքորոշումը` հօգուտ բոլոր հիմնական հարցերի համապարփակ և կայուն կարգավորման: Համանախագահները և կողմերը կարևորել են բորբոքող հռետորաբանության նվազեցումը` առավել դրական միջավայր ստեղծելու համար:
Համանախագահները և կողմերը կարևորել են միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ հակամարտության արդյունքում տուժած բնակչությանը մարդասիրական օգնության խթանման, ինչպես նաև մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության համար:
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը՝ Մինսկի խմբին. Ձեզ Բաքու չեմ հրավիրել, եթե ասելիք ունեք, ասեք տեսախցիկների առջև
- Շաբաթվա վերջում նախատեսվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Բաքու և Երևան. ԱՄՆ պետքարտուղարություն
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան