Թուրքիայում ձերբակալել են Իրանին ծառայելու կասկածներով 11 անձանց
Թուրքիայում ձերբակալել են 11 անձանց, որոնց կասկածում են իրանցի մի այլախոհի առևանգելու և Իրանի իշխանություններին հանձնելու գործում մասնակցության մեջ: Թեհրանը նշված անձնավորությանը մեղավոր է համարում այստեղ 2018 թվականին անցկացված ռազմական շքերթի ժամանակ իրականացված հարձակման համար: Հիշեցնենք, որ այդ հարձակման արդյունքում երկրի հարավային հատվածում մի քանի տասնյակ մարդ էր զոհվել, գրում է Ամերիկայի Ձայնը։
Պաշտոնատար անձինք հայտնում են, որ իրանցի արաբ անջատողական առաջնորդ ոմն Հաբիբ Չաաբին թմրեցրել և առևանգել էին Իրանի գաղտնի ծառայությունների համար աշխատող ցանցի անդամները: Իրանի մամուլը նոյեմբեր ամսին էր տեղեկացրել, որ Չաաբին ձերբակալել են Իրանի հետախուզության գործակալները:
Շվեդիայում բնակություն հաստատած Չաաբին գործակալները համոզել էին թռչել Թուրքիա հանդիպելու համար մի կնոջ, որը, ըստ նրանց, աշխատել է Իրանի հետախուզության համար: Սակայն, Ստամբուլ հասնելով, երբ Չաաբը ժամանել է հանդիպման վայր, նրան թմրեցրել են ու կապել:
Ստամբուլի ոստիկանության տվյալներով, նրան այնուհետև տեղափոխել են Վանի գավառ, որտեղից էլ անցկացրել են դեպի Իրան:
Այս գործողությունն իրականացնելու մեղադրանքով Թուրքիայում տասնմեկ անձանց ձերբակալել են երկու շաբաթ առաջ:
Չաաբի առևանգման մասին առաջին անգամ տեղեկացրել էր «Վաշինգտոն փոստ» օրաթերթը, սակայն Իրանը հանդես չէր եկել հրապարակային մեկնաբանությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան