Իրանը չի ուզում բանակցել միջուկային միջազգային պայմանագրի շուրջ․ նախագահ Հասան Ռուհանի
Իրանի նախագահ Հասան Ռուհանին երկուշաբթի օրը հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագիրը բանակցային հարց չէ, և որ այդ մասին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված Ջո Բայդենը տեղյակ է: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Բայդենի հաղթանակը հույս էր ներշնչել, որ Վաշինգտոնը կվերադառնար 2015 թվականին Իրանի հետ կնքված միջուկային միջազգային պայմանագրին:
Հիշեցնենք, որ Թրամփն ԱՄՆ-ը այդ պայմանագրից միակողմանիորեն դուրս էր բերել 2018-ին:
Գործարքին վերադառնալու հանգամանքը Բայդենը համարում է Իրանի միջուկային ծրագրի, բալիստիկ հրթիռների և տարածաշրջանային գործունեության շուրջ ավելի մանրամասն բանակցություններ սկսելու հնարավորություն: Սակայն Թեհրանն այժմ բացառում է հրթիռային իր ծրագիրը կանգնեցնելու կամ տարածաշրջանում իր քաղաքականությունը փոփոխության ենթարկելու որևէ հնարավորություն:
«Ամերիկացիներն ամիսներ շարունակ փորձում էին հրթիռներին առնչվող հարցը կապել միջուկային հարցերով բանակցությունների հետ, ինչին մենք տվել ենք բացասական պատասխան և հայտարարել, որ այն բանակցություններում քննարկվելիք հարց չէ»,- ասել է Ռուհանին Թեհրանում անցկացված մամլու ասուլիսի ժամանակ:
«Մենք ո՛չ կբանակցենք Իրանի միջուկային պայմանագրի շուրջ, ոչ էլ այն նորովի կդնենք բանակցությունների սեղանին»,- հավելել է նա:
Իրանը պահանջում է, որ ԱՄՆ-ը փոփոխություն իրականացնի իր արտաքին քաղաքականության մեջ: Թեհրանը պահանջում է, որ այդ շրջանակներում ԱՄՆ-ը հրաժարվի իր նկատմամբ պատժամիջոցներից և փոխհատուցի այն վնասի դիմաց, որն Իրանը կրել է պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու հետևանքով:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերությունները լարվեցին 2018 թվականից, երբ Թրամփը վերսկսեց տնտեսական խիստ պատժամիջոցներն ընդդեմ Թեհրանի: Թրամփը ներկայացրեց միջուկային հարցերում ավելի խիստ պահանջներ, փորձեց Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը կապել միջուկային հարցերի հետ և փորձեց ստիպել, որ Իրանը հրաժարվի տարածաշրջանային ուժերին աջակցելու իր քաղաքականությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան