Կոչուբաև. Դատարանը պարտավորեցրել է վարչական շրջաններին տրամադրել Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդի թույլտվություն
Փաստաբան Ալեքսանրդ Կոչուբաևը տեղեկացնում է, որ ՀՀ վարչական դատարանը (նախագահությամբ Ա.Ծատուրյանի) անվավեր է ճանաչել Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների վարչական ակտերը, որոնցով, ըստ էության, մերժվել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» գրքի գովազդումը:
Դատարանը պարտավորեցրել է վարչական շրջաններին տրամադրել գովազդի թույլտվություն:
«Սա նշանակում է, որ հիմնավոր էին մեր դիտարկումները, որ իշխանական շրջանակները սարսափում են Ռոբերտ Քոչարյանի հեղինակությունից, անգամ նախագահի գրքից: Մինչդեռ պետք էր կարդալ հող գրավելու, այն սիրելու, հայրենիք շենացնելու, պետական գործեր վարելու այս մեթոդական ուղեցույցը. գուցե հայրենիքի գործերը այլ կերպ ընթանային:
Շնորհակալ ենք Ա. Ծատուրյանին արդարադատության համար»,-գրել է փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Նոյեմբերի 24-ին կկայանա «Կյանք և ազատություն» գրքի դեմ իշխանության գործողությունների վերաբերյալ դատական նիստը. Ալեքսանդր Կոչուբաև
- Հայկ Մարությանին նվիրեցին Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը
- Կյանք և ազատություն
- «Կյանք և ազատություն»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան