Հայաստան է վերադարձվել նաև հրադադարից հետո ադրբեջանցիների կողմից առևանգված Դավիթ Իսահակյանը
Ռուս խաղաղապահ առաքելության ջանքերով երեկ Բաքվից Երևան վերադարձան 44 գերիներ։ Այս պահին էլ պաշտոնապես հրապարակված չեն։ Ադրբեջանական կողմը հրապարակել է Բաքու մեկնած 9 ամնձանց անուններ, որոնց թվում են մարդասպանության համար ցմահ ու երկարատև ազատազրկման դատապարտվածեր Ասկերովն ու Գուլիևը։
«Շնորհակալ եմ բոլորիդ ձեր աղոթքների, ձեր դրական էմոցիաների, ինձ տված հույսերի ու մեծ հավատի համար։ Դավիթին բերեցինք Բաքվից Երևան»,-գրել է Դավիթի կինը՝ Ժաննա Ղազարյանը։
Երևանի բնակիչ 40-ամյա Դավիթ Իսահակյանը գերեվարվել էր հրադադարից հետո՝ նոյեմբերի 11-ին, Արցախ մեկնելու ճանապարհին։ Գերևարվածի կինն ավելի վաղ կասկած էր հայտնել, որ ամուսինն ադրբեջանցիների կողմից առևանգվել էր Լիսագորից Շուշի տանող ճանապարհին:
Դավիթ Իսահակյանը Նորք Մարաշ վարչական շրջանի բնակիչ է, նոյեմբերի 11-ին Արցախ է տարել հարևանի տանը բնակվող երկու արցախցու:
«Առավոտ»-ին լինը պատմել էր. «Մեր հարևանի տանը ժամանակավոր բնակվում էին Արցախի հանրապետության տարեց ամուսիններ՝ Ավթանդիլյան Բենիկը և Սարգսյան Էլզան: Նրանք խնդրեցին Դավիթին, որ մեր անձնական մեքենայով իրենց տանի Արցախ՝ իրենց տուն՝ Մարտունու շրջանի Գիշի գյուղ: Գորիսից պետք է վերցնեին նաև իրենց աղջկան, նա նույնպես Արցախի բնակչուհի էր ու ճանապարհը շարունակեին: Գորիսի մոտակայքում Դավիթի հեռախոսից զանգահարել են աղջկան, որ դուրս գա, աղջիկը կամուկացի մեջ է եղել, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ չի միացել նրանց:
Ամուսինս ճանապարհը շարունակել է Լաչինով, ինչից հետո կապ չենք ունեցել, անհետացել էին:
Ամուսնուս երեք հեռախոսներից ոչ մեկը չէր պատասխանում, անհասանելի էր: Անորոշության մեջ էինք մինչև նոյեմբերի 14-ը: Սոցցանցերից ենք տեսել ադրբեջանցիների տարածած տեսահոլովակը, որից հայտնի դարձավ, որ գերևարվածների մեջ են: ՄԻՊ-ից մեզ հետ կապվել են, բոլորն էլ խոստացան, որ հնարավորության սահմաններում կապահովեն նրանց ողջ ու առողջ վերադարձը: Ոչ մի պաշտոնական տեղեկություն չունեմ նրանց առողջության մասին, ինչ տեսել եմ՝ վիդեոյից եմ տեղեկացել: Ամուսնուս հագի հագուստն իրենը չէ, ինքը վերքերով, խոշտանգումները երևում են: Ակնհայտ է, որ ֆիզիկական ու հոգեկան ճնշումների է ենթարկվել»։
Հարակից հրապարակումներ`
- Արման Թաթոյան. Հոսպիտալում ենք՝ գերիների առողջական վիճակի ուսումնասիրության համար
- «Մեծ շնորհակալություն հայտնել Արման Թաթոյանին, Սիրանուշ Սահակյանին, Արտակ Զեյնալյանին»
- Ադրբեջանում պահվող մյուս հայ գերիների վերադարձմանն ուղղված մեր քայլերը շարունակակվելու են. Զեյնալյան
- «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ռուսական օդանավը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան