Հին Թաղերը ևս վերջնականապես հանձնվեց Ադրբեջանին. համայնքապետ
Հին Թաղերը ևս վերջնականապես հանձնվեց Ադրբեջանին, թե դա, որ ղեկավարի շնորհքն է, ես չգիտեմ: Այս մասին այսօր Tert.am-ին ասաց Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր համայնքի ղեկավար Էդուարդ Այվազյանից:
«Գյուղը պատերազմի օրերին հայաթափվել էր, մինչև վերջ էլ «մոբ»–ի (մոբիլիզացիոն ուժեր – Tert.am) տղերքը պահում էին: Ասել էին, որ պիտի ռուսը գա, այդ տարածքներում իր դիրքերը դնի, մինչև շաբաթ օրն սպասել ենք, ոչ մեկն էլ չի եկել, հետո արդեն լուրն իմացա, որ ադրբեջանցիները հարձակվել են ու մեր գյուղ մտել: Իբր ռուսական կողմը գնացել է, որ դրանց հանի, բայց փաստաթուղթ են ցույց տվել, որ այդ տարածքները հանձնված են Ադրբեջանին: Հիմա ռուսական զորքն այդտեղ չէ, Հին Թաղերն էլ մերը չէ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱԽ արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.
«Կապված Հին Թաղեր, Խծաբերդ հատվածի հետ, ուզում եմ ասել նաև, որ ի սկզբանե եղել են որոշակի հակասություններ իրադրության գնահատման շուրջ այն առումով, թե նոյեմբերի 9-ի դրությամբ ով որտեղ է գտնվել:
Սա, իհարկե, գուցե ոչ հետաքրքիր, բայց կարևոր նրբություն է, որովհետև նաև սա կապ ունի իրադրության հետ, որովհետև կան տարբեր վարկածներ, տարբեր մեղադրանքներ, թե ով ամսի 9-ի դրությամբ որտեղ է գտնվել և ամսի 9-ից հետո որտեղ է հայտնվել:
Մենք, Պաշտպանության բանակը վստահ ենք մեր դիրքորոշումների և ճշմարտացիության վրա և իհարկե հետևողականորեն կաշխատենք նաև դա մեր միջազգային գործընկերներին ցույց տալու և իրադրությունը մեր ունեցած փաստարկների շրջանակում կառավարելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ քարտեզում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում այլևս ընդգրկված չէ Հին Թաղեր-Խծաբերդ հատվածը
- Իրականում քանի՞ վիրավոր է ունեցել հայկական կողմը Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ․ Տ․Աբրահամյան
- Նոր քարտեզով ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ են Հին Թաղերը ու Խծաբերդը. Անժելա Էլիբեկովա
- Մեծ Շենը և Հին Շենը ոչ թե Հադրութի, այլ Շուշիի շրջանում են. Էդիկ Բաղդասարյանը՝ ՀՀ ԱԳՆ-ին
- ՊՆ. Հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, մոտենալ Խծաբերդին, կան վիրավորներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան