Փաշինյանը քաղաքական դիակ է, որի վրա հիմա հողը լցնելու պրոցեսն է գնում․ Մ․ Հակոբյան
«Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը սոսնձված է վարչապետի աթոռին, մոռացեք, որ որևէ բան հնարավոր է անել»,- այս մասին «Արժանապատվության երթի» ընթացքում ասաց քաղաքագետ Միհրան Հակոբյանը։
Նրա խոսքով, Փաշինյանի արած մաքսիմումն այս աղետն էր, որը տեսել ենք։
«Փաշինյանը քանի վարչապետ է, այդքան պատերազմը շարունակվում է։ Նոյեմբերի 9-ին ստորագրված չարաբաստիկ փաստաթղթից հետո, որով նախատեսված հողերը նա հանձնեց, դրանից հետո էլ նա հանձնում ու հանձնում է, հանձնում ու հանձնում է։ Երեկ հանձնել է Հադրութի շրջանից գյուղեր, Շուշիից գյուղեր, Սյունիքի մարզի տարածքներից է հանձնում և անամոթաբար ԱԽ նիստին խոսում է դրա մասին։ Քանի Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ է, ՀՀ և Արցախի տարածքները զիջելու է»,- նշեց նա։
Միհրան Հակոբյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է շուտով։
«Հեռանալու է լավով կամ վատով։ Նիկոլ Փաշինյանը փողոցով եկել է իշխանության և եթե չի գիտակցում ու ցանկանում լքել վարչապետի պաշտոնն առանց ցնցումների, ապա Փաշինյանին փողոցն ավլելու է։
Փաշինյանը շատ վատ է վերջացնելու, եթե մի քանի օր այսպես շարունակի ու հրաժարական չտա։ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է, որի վրա հիմա հողը լցնելու պրոցեսն է գնում»,- ավելացրեց քաղաքագետը։