Ռոբերտ Քոչարյանը ձևակերպել է այն հիմնական թեզերը, որոնք անհրաժեշտ են ներկայումս ներքաղաքական դաշտի համար
politik.am-ը գրել է.
«Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայկական «5-րդ ալիքին» և ռուսական НТВ-ին տված հարցազրույցում ըստ էության ձևակերպել է այն հիմնական թեզերը, որոնք անհրաժեշտ են ներկայումս ներքաղաքական դաշտի համար, հատկապես՝ գործող իշխանությունների հեռացման գործընթացի համատեքստում։
Հիշեցնենք, որ վերջին երկուս ու կես տարիների համար Ռոբերտ Քոչարյանը կանխատեսել էր հայտնի «կոնսենսուս -1»-ը, որը կարելի է ասել, այսօր արդեն լիովին ձեւավորված-բյուրեղացած է եւ գործում է։ Ըստ ամենայնի, վերջին հարցազրույցում նա մեր կարծիքով, նախանշում է ներքաղաքական օրակարգի հետեւյալ թեզիները․
• Հայաստանի ներկայիս ղեկավարությունը իր անզգույշ հայտարարություններով ու գործողություններով արեց ամեն ինչ, որպեսզի Ղարաբաղում պատերազմ սկսվի
• Հայաստանը ուներ հնարավորություն պատերազմը տանուլ չտալու
• Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ցույց տվեց իր ամբողջական ոչ-կոմպետենտությունը
• Պատերազմում պարտվել է ոչ թե Հայ ժողովուրդը, այլ վարչապետն իր թիմով
• Պատերազմի 4-5-րդ օրերին արդեն հասկանալի էր, որ Փաշինյանը պետք է ընդուներ այսպես կոչված «Լավրովյան պլանը» եւ դադարեցներ պատերազմը՝ ԳՇ զեկույցից անմիջապես հետո
• Այժմ հապշտապ կերպով պառլամենտական ընտրությունների անցկացումը սխալ կլիներ, անհրաժեշտ է գոնե մի տարի, որպեսզի մարդիկ կարողանան ողջամիտ ընտրություն կատարել
• Պատերազմից հետո Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները պետք է նոր մակարդակի վրա դրվեն հատկապես ռազմա-տեխնիկական ուղղությամբ։ Սրանք իրականում թեզիսներ են, որոնք կարելի է բացել եւ ստանալ բավական տարողունակ պատկեր եւ դրանից էլ արտածել քաղաքական գործողությունների, քաղաքական մտքի եւ քաղաքական խոսքի համար անհրաժեշտ կոմպոնենտները։
Հաշվի առնելով, թե ինչպես կայացավ եւ սկսեց գործել «կոնսենսուս -1»-ը, կարելի է նաեւ ասել վստահաբար, որ այս թեզիսների շուրջ է, որ առաջիկայում զարգանալու է ներքաղաքական կյանքը Հայաստանում»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Այո, մենք ի վիճակի ենք եղել այս պատերազմում չպարտվել
- Ռոբերտ Քոչարյան. Իրենք ստացել են շատ լավ իրավիճակ բանակցային գործընթացում
- Պարտության պատճառներից մեկը փորձված, հաջողություններ ունեցած հրամանատարների չեզոքացումն էր. ՀՀ երկրորդ նախագահ
- Ռոբերտ Քոչարյան. Ուզո՞ւմ ենք իմանալ ճշմարտությունը Շուշին հանձնելու մասին
- Ռոբերտ Քոչարյան. Մեր իշխանությունները լեգիտիմիզացրել են Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղի նկատմամբ
- Սա պաշտոնի կռիվ չէ․ես չեմ նախանձում որևէ մեկին․ Ռ․ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան