Փետրվարին Վրաստանում կվերականգնվեն միջազգային չվերթները
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնակատար Նաթիա Թուրնավայի խոսքով` փետրվարից ծրագրվում է հանել միջազգային չվերթների արգելքը։ Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
Ըստ Թուրնավայի՝ չնայած պանդեմիային, նախարարության կողմից իրականոցվող ենթակառուցվածքային ծրագրերը կանգ չեն առել. Այդ թվում նաև օդանավակայանների ընդլայնման ծրագրերը։
«Վերջնական փուլում է Քութաիսիի և Բաթումիի միջազգային օդանավակայանների ընդլայնումը, և մենք ծրագրում ենք հանել փաստացի գրեթե բոլոր սահմանափակումները արդեն փետրվարից, ենթակառուցվածքները պատրաստ կլինեն սպասարկել ուղևորներին ու հյուրեր ընդունել», — ասել է Թուրնավան։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա