Ադրբեջանցիներն ասում են՝ 44 հայ գերի հանձնել են ՀՀ-ին, սակայն շուրջ 100-ին գերեվարել. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Թելեգրամի ալիքներից մեկով նոր լուսանկար, տեսանյութ է հրապարակվել, որում հայկական համազգեստով զինծառայողներ են։
Ադրբեջանցիներն ասում են, որ 44 հայ գերի հանձնել են ՀՀ-ին, սակայն շուրջ 100-ին գերեվարել։ Մեկ այլ կետով նշվում է, որ գերեվարվածների թիվը 160 է։
Կրկին դիմում եմ ՀՀ և Արցախի պաշտպանության նախարարներին, ԱԱԾ տնօրեններին։ Կբացատրե՞ք՝ ի՞նչ է կատարվում, կպարզաբանե՞ք մեր շուրջ ստեղված իրադրությունը։
Իրար վրա չգցեք։ Եթե դրա միակ պատասխանատուն Նիկոլն է, Արայիկն է՝ ասեք, հակառակ դեպքում ծանր պատասխանատվության տակ եք մտնելու։
Որևէ մեկը կբացատրի՞, թե ինչու եք նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված տարածքները շարունակում հանձնել»։
Տելեգրամի ալիքներից մեկով նոր լուսանկար, տեսանյութ է հրապարակվել, որում հայկական համազգեստով զինծառայողներ...
Posted by Tigran Abrahamyan on Tuesday, 15 December 2020
Հարակից հրապարակումներ`
- Հակառակորդ երկիրը ոչ բոլոր ռազմագերիներին է վերադարձրել հայրենիք. Արտակ Բեգլարյան
- Խծաբերդից հաստատված գերեվարման դեպքեր կան. Սիրանուշ Սահակյան
- Բեգլարյան. Ադրբեջանում դեռ պահվում են հայ գերիներ, առկա են անհետ կորած բազմաթիվ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան