Մի հատ ղեկավարի գլուխ եմ կտրելու, իմանամ, որ թուրք եմ սպանել. Անհետ կորածի մայր
Պայմանագրային զինծառայողի մայրը՝ Թերեզա Սահակյանը, իր որդուց լուր չունի սեպտեմբերի 29-ից: Որդին եղել է Թալիշում:
«Սեպտեմբերի 29-ին զանգել են, որ ժամը 8-ին զոհվել է, բայց ժամը 10:33 րոպեին իր աներձագի հետ հեռախոսով խոսել է: 29-ից մինչև հիմա փնտրում եմ: Դիակները հանել են, չկա իմ տղայի դիակը»,- լրագրողներին պատմեց մայրը, ով պաշտպանության նախարարության դիմաց է, ակնկալում է հանդիպում որևէ պաշտոնյանի հետ ու տեղեկություն ստանա որդու մասին, թեև հույս չունի:
«Այդ երեխաներն իրենց համար խամաճիկ էին: Ղարաբաղից Հայաստան ինչքան մորգ կա, բոլորում եղել եմ, ԴՆԹ եմ հանձնել: Ինչքան թարմ դիակ է գալիս, գնում եմ, նայում եմ: Մահացածների ցուցակում է անունը, տվեք իմ երեխայի դին:
Մի տեղից մյուս տեղն են ուղարկում, ասում են՝ գնա ԱԳՆ: Այնտեղ չեն էլ ուզում դեմքիդ նայեն, հարցիդ պատասխանեն, բոլոր հեռախոսներն անջատում են ու ներսում նստում: Միայն մարդկային պատասխանել են Ռազմական ոստիկանությունում:
Մի հատ ղեկավարի գլուխ եմ կտրելու, իմանամ, որ թուրք եմ սպանել: Հերիք է, ջահելների գլուխը կերան: Սա պետությո՞ւն է, թե՞ անտերություն: Որտե՞ղ է իմ երեխան, ասե՞ղ է, որ կորավ: Ոչ գերիների մեջ է, ոչ զոհվածների մեջ, չգիտեմ որտեղ է»,- ասաց տիկին Թերեզան:
Մեկ այլ անհետ կորած զինծառայողի հարազատ Կարինե Սանթրոսյանը նշեց, որ սեպտեմբերի 27-ից լուր չունեն, ամեն տեղ դիմել են: Զինծառայողի անունը մահացածների ցուցակում է, բայց մինչև այժմ որևէ լուրչ չունեն, դիակ էլ չկա:
«Ծնողները հիմա շատ վատ վիճակում են: Որևէ տեղեկություն չունենք, այլևս դիմանալու չէ: Լռությունն էլ սահման ունի»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- «1992-ին ամուսինս է անհետ կորել, հիմա էլ՝ որդիս. երկուսն էլ 42 տարեկանում»
- «Երեք պոստ են անցել, ասել են՝ մի գնացեք, թուրքն է այնտեղ... տարել, հանձնել են թուրքին». Անհետ կորած զինծառայողի հարազատ
- Բեգլարյան. Ադրբեջանում դեռ պահվում են հայ գերիներ, առկա են անհետ կորած բազմաթիվ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք
- Քանի որ մեր հերոս տղաների հարցն է, ոչ մեկ մեր կողքին չէ. անհետ կորած զինծառայողի մայր
- Ո՞ւմ հետ են մեր երեխեքի արյան գնով գործարք կնքել, ի՞նչ են արել. Անհետ կորած զինծառայողի ծնող
- Անհետ կորածների հարազատները ձյան տակ սպասում են ՊՆ-ի պատասխանին, բայց հույս կապում են միայն Մուրադովի հետ
- Ռուս խաղաղապահների թեժ գծին ստացված դիմումների մեծ մասը Հադրութի շրջանում անհետացած զինծառայողների մասին է
- Անհետ կորածների և զոհվածների մարմինների փոխանցման հարցը ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում է. դեսպանություն
- Թող Աննա Հակոբյանը գա, մեր դեմ կանգնի ու մեր պատասխանը տա. անհետ կորած զինծառայողի մայր
- Այս հարցը կարող է լուծել միայն Ռուսաստանը, այդ մասին Փաշինյանն է ասել. անհետ կորածի հայր
- Անհետ կորածի ծնող. Մեր հարցը ո՞նց է լինելու, կառավարությունը ոչինչ չի անում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան