Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի ամեն օր. Վազգեն Մանուկյան
Ինչպես տեղեկացրել ենք «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է երիտասարդների հետ։
Հանդիպման ժամանակ ԲՀԿ երիտասարդական միության ներկայացուցիչ Ավետիք Հովեյանը, դիմելով Վազգեն Մանուկյանին, նշեց, որ նախորդ տարիներին Հայաստանից ուղեղների արտահոսք է տեղի ունեցել, և, իր վստահեցմամբ, այդ մարդիկ լավ ապագա ունենալու հույս Հայաստանում ուղղակի չեն ունեցել։ Երիտասարդը հետաքրքրվեց, թե ինչ քայլեր է նախատեսում անել Վազգեն Մանուկյանն այս առնչությամբ։
Պատասխանելով երիտասարդի հարցին՝ Վազգեն Մանուկյանն ասաց, որ պետք է ունենալ աշխատատեղ, որպեսզի մարդիկ երկիրը չլքեն։
«Ընդ որում, Հայաստանում առկա աշխատատեղը վարձատրության առումով չի կարող համեմատվել ԱՄՆ-ի նույն աշխատեղի հետ։ Բայց երիտասարդների հետ երբ խոսում ես, իրենք նշում են՝ եթե նույնիսկ երկու-երեք անգամ պակաս վարձատրվեն իրենք, համաձայն կլինեն ՀՀ-ում մնալ, քան թե գնալ։ Բայց եթե այդպիսի տեղ չկա, չես կարող այդ մարդու ձեռքից ու ոտքից բռնել։ Դա նշանակում է, որ ՏՏ ոլորտի համար պետք է զարգացման նոր հնարավորություններ ստեղծել, որպեսզի այդ երիտասարդները մնան»,- նշեց վարչապետի միասնական թեկնածուն։
Ավետիք Հովեյանը հետաքրքրվեց նաև, թե ի՞նչ հակակոռուպցիոն մեխանիզմներ է պատրաստվում ներդնել Վազգեն Մանուկյանը։
Արձագանքելով՝ նա ասաց, որ կոռուպցիան պետության համար քայքայիչ է։
«Կարծեմ Իրանում էր, դատավորը եթե կաշառք էր վերցնում, իրեն սպանում էին և իր կաշվով աթոռն էին պատում։ Հաջորդ դատավորը պետք է նստեր այդ աթոռի վրա...։ Ընդհանրապես, հայտարարել, որ գործող իշխանությունները անազնիվ են, իսկ եթե մենք գանք իշխանության, ազնիվ կլինենք, 99% դեպքերում այդպես չէ. նոր եկածները լինում են ավելի անազնիվ, քան նախորդները։ Չկա իրավիճակ, որ մարդը կարող է գալ, կոռուպցիան վերացնել և վերջ։ Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի ամեն օր»,- եզրափակեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ցավոք, ես էլ եմ սպասում, որ արտագաղթը մեծ կլինի. Վազգեն Մանուկյան
- Ինչն է անընդունելի Վազգեն Մանուկյանի համար
- Քաղաքականացված երիտասարդների մասնակցությունը շարժմանը միայն ողջունելի է. Վազգեն Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում