Նիկոլ Փաշինյան, դու վաճառել ես մեր զինվորների ճակատագիրը. ակցիա Կառավարության դիմաց
Երիտասարդները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց։
«Դավաճան վարչապետ, մենք եկել ենք՝ հարցնելու քեզ, թե կարողացե՞լ ես արդյոք գիշերը հանգիստ քնել վաճառած հայրենիքով, մեր եղբայրների ուրացած արյունով, և այսքան մարդու դավաճանած լինելով։ Մենք պահանջում ենք քո հրաժարականը, որովհետև դու գումարի դիմաց ծախել ես մեր հայրենիքը։ Նիկոլ Փաշինյան, մի քանի ժամից մենք կբերենք քո դոլարները, որոնցով դու Ալիևի հետ գործարքի ես գնացել և ծախել ես մեր ամենասուրբը՝ հայրենիքը։ Դու չունես ոչ մի սրբություն, դու չունես հայրենիք, դու ունես միայն քո շահը»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրա խոսքին հաջորդեցին երիտասարդների վանկարկումները. «Առանց Նիկոլ Հայաստան»..., «Առանց Նիկոլ Հայաստան»։
Ապա ակցիայի մասնակիցները դիմեցին ոստիկաններին, նշելով, որ նրանք սխալ մարդու են պաշտպանում.
«Ձեր եղբայրներից, ընկերներից շատերը ևս արյուն են թափել, զոհվել են։ Դուք ավելի լավ է դեմքով պտտվեք այն շենքի կողմը, որի մոտ կանգնած եք մեջքով։ Նիկոլ Փաշինյանը դավաճանել է ոչ միայն մեզ, ձեզ, այլ նաև ամբողջ հայ ազգին։ Նա իրավունք չունի ոչ մի պետական շենք մուտք գործելու։ Նրա քաղաքական թիմն իրավունք չունի ՀՀ-ից աշխատավարձ ստանալու։ Նիկոլ Փաշինյանը մասնատում է մեր երկիրը և քաղաքացիներին հանում է իրար դեմ։ Մենք պահանջում ենք դավաճան Նիկոլի և իր սորոսական քաղաքական թիմի հրաժարականը»։
Այս հայտարարությանն էլ հետևեցին «Նիկոլ, դավաճան» վանկարկումները։
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց. «Նիկոլ Փաշինյան, դու վաճառել ես մեր զինվորների ճակատագիրը, և դրանից հետո դու տեղ չունես մեր երկրում»։
Նրա խոսքով, կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած կառավարությունը ողջ կազմով պետք է հեռանա։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Երևան-Վանաձոր ավտոճանապարհը
- Փաշինյանի լայվի արձագանքները. Հողատու, անթասիբ, դավաճան... հրաժարական
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան