Նիկոլի փոխանից դուրս պրծածներ, որքան էլ փորձեք վարկաբեկել սևազգեստ մայրերին, չի ստացվելու. զոհվածի այրի
Արցախյան պատերազմում զոհվածի այրի Սաթենիկ Խլղաթյանը կոչ է անում ֆեյքերին՝ դուրս գալ Նիկոլ Փաշինյանի «փոխանից»։
«Նիկոլի փոխանից դուրս պրծածներ, որքան էլ փորձեք վարկաբեկել սևազգեստ մայրերին ու այրիներին, չի ստացվելու»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց նա։
Նա նշեց՝ չի պատկերացնում, որ կարող է լինել մայր, կին, որ կարողանա հայհոյանքներ հղել սևազգեստ մայրերի հասցեին։ Ըստ նրա, այդ հայհոյանքներ գրողները «բարոյազուրկ վիժվածքներ» են, որոնք չգիտեն ինչ է հայրենիքը, ընտանիքը.
«Նրանք ուղղակի 5000 դրամով վաճառված մարդիկ են։ Եթե մի կին կամ տղամարդ, փորձում է սևազգեստ մորը, իր կարծիքով, նսեմացնել, ապա նա անհայրենիք է»։
Ֆեյքերին ուղղված խոսքից հետո Սաթենիկ Խլղաթյանը դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հույս հայտնելով, որ վերջինս գոնե մեկ անգամ «մարդ կգտնվի» և ֆեյքերի խմբին կասի, որ հանգիստ թողնեն զոհվածների ընտանիքներին։
«Այսինքն՝ դուք էլ չեք հասկանում այդ սևազգեստ մայրերի արժեքը, եթե դա հասկանայիք, ապա թույլ չէիք տա, որ որևէ մեկն այդ մայրերին անդրադառնար»,- նշեց նա։
Ըստ նրա, որևէ ղեկավար իրեն թույլ չի տվել այսպես վարվել սևազգեստ մայրերի և այրիների հետ։
«Ես չեմ պատկերացնում, որ երկրի ղեկավարը կարող է փորձել կայանալ՝ զոհվածի ընտանիքին վարկաբեկելով։ Ինքն անարժեք մարդ է, անհայրենիք է։ Դա անցած տարվանից երևում էր, երբ ինքը «Մարտի մեկին» մահացածներին փորձեց դասել պատերազմում զոհվածների շարքում, ինչը չստացվեց իր մոտ։ Եվ ասեմ, որ «Մարտի մեկին» մահացածների ընտանիքները խայտառակ կրվեցին դատական նիստում։ Ասեմ Նիկոլին, որ ինքը քաջ գիտակցի, մենք այս հայրենիքի ոչ թե պարտված, այլ՝ հաղթած սևազգեստ մայրեն ու կանայք ենք։
Մեր ամուսինները, երեխաները ազատագրել են հողեր, ստեղծել են անկախ պետություն։ Իրենք իրենց կյանքով տվեցին մեզ ազատություն, որ ծնվեր Նիկոլի Աշոտիկը։ Իմ ամուսինը զոհվեց՝ թողնելով երեք որբ, ի դեպ, տղաս այսօր վիրավոր է, իսկ հարազատ քույրերիս որդիները զոհվել են այս պատերազմում»,- ներկայացրեց տիկին Սաթենիկը։
Նա ցավով նշեց, որ այսօր կան անհետ կորած զինծառայողներ, որոնց խնդրով Նիկոլ Փաշինյանը չի զբաղվում։ Ըստ զոհվածի այրու, Փաշինյանը հազիվ պատերազմից երեք ամիս անց «ֆայմել» է գնալ Եռաբլուր.
«Դու երեք ամիս ոչ մի զոհվածի ընտանիքի չմոտեցար ու չցավակցեցիր, գայիր Եռաբլուր, ձևական ասեիր՝ ցավակցում եմ։ Որովհետև այս պատերազմն իրենց համար էր, իրենք ի սկզբանե եկել էին պարտվելու»։
Սաթենիկ Խլղաթյանի պնդմամբ, Նիկոլ Փաշինյանը սկուտեղի վրա մատուցել է իր ամուսնու և մյուսների ազատագրած հողերը։
«Իմքայլական դասալիքներից ոչ մեկին չտեսանք, որևէ մեկը չի գնացել Եռաբլուր, չի սեղմել զոհվածի ծնողի ձեռքը ու չի ասել, կներեք, ցավակցում եմ, ձեր որդին զոհվեց, որ մենք հողերը հանգիստ հանձնենք»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլն իշխանությունը պահում է ձեռքին՝ իր հայտնի ֆեյքաբանակով. Սերժ Սրապիոնյան
- «Փաստ». Իշխանությունները «ֆեյքերի» գործունեությունը բաշխել են բոլոր նախարարությունների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան