Նոր տարին՝ առանց Նիկոլի. Իշխան Սաղաթելյանի խոստումը
Բազմաթիվ քաղաքացիներ, հաղթահարելով իրենց անձնական ողբերգությունը, պարտությունը, դուրս են եկել պայքարի՝ հանուն Հայաստանի ապագայի ու հայրենիքի փրկության: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Քանի դեռ այդ ազգադավը գտնվում է վարչապետի պաշտոնում, մեր ժողովրդի ու պետականության մեջքը ուղղել հնարավոր չէ: Նիկոլին հեռացնելուց հետո մենք բոլորս միասին Ավստրալիայից մինչև Մոսկվա, Թեհրանից մինչև Լոս Անջելես, պետք է համախմբենք մեր ժողովրդի ներուժը, որ լուծենք մեր առջև ծառացած խնդիրները: Հայ ժողովուրդը, հայ զինվորը, հայ սպան այս պատերազմում չեն պարտվել: Պարտվել է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա:
Իշխան Սաղաթելյանը խոսքով ՝ Փաշինյանի հեռացումից հետո կշարժվենք առաջ։
«Ես շարժման անունից ձեզ խոստանում եմ, որ Նիկոլ Փաշինյանին մնացել են հաշված օրեր: Եթե Նիկոլը ինքնակամ շատ արագ չհեռանա, ապա մենք պաշտոնը կհեռացնենք իրենից: Առաջիկայում մենք յուրաքանչյուր օր իրականացնելու ենք բողոքի անհնազանդության զանգվածային գործողություններ։ Մեր գործողությունների արդյունքում հասնելու ենք նպատակին, և դրանում թող որևէ մեկը չկասկածի: Առաջիկա օրերին վերջնականապես հասունացնելու ենք Նիկոլի հեռացումը: Նոր տարին՝ առանց Նիկոլի»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Այսքան մարդ եկել է ասելու, որ Հայաստանի անունից չի կարող բանակցել մեկը, ում բոլորը ծաղրում են»
- Պահն է վճռականության, քանի որ հուսալքությունը կձգվի հավերժ, եթե պայքարն ուշանա. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան