Ադրբեջանի սահմանն անզգուշորեն հատած Նարեկ Սարդարյանը վերադարձվել է Հայաստան
Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ Նարեկ Սարդարյանը, ով այս տարվա հուլիսին անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը, այսօր վերադարձվել է Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Նարեկ Սարդարյանի անունը երեկ Ադրբեջանից ՀՀ վերադարձված գերիների ցուցակում էր, սակայն նա ինքնաթիռով չէր տեղափոխվել Երևան, ինչպես մյուս գերիները:
2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածեցնելիս անհետ կորել էր Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: ԱԱԾ-ն պարզել էր՝ Սարդարյանը կորած անասունները որոնելու հետևանքով մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանից վերադարձված 44 գերիներից 30 զինծառայողներ են, 14-ը՝ քաղաքացիական անձիք
- Հայաստան է վերադարձվել նաև հրադադարից հետո ադրբեջանցիների կողմից առևանգված Դավիթ Իսահակյանը
- ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Նարեկ Սարդարյանին
- ԱԱԾ-ն Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքով հարուցել է քրգործ մարդուն առևանգելու հոդվածով
- Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի գործով Եվրադատարանը բավարարել է հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա