Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի մեկ կազմակերպության և 4 պաշտոնյաների նկատմամբ
ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը հայտարարել է Անկարայի կողմից ռուսական S-400 հրթիռային պաշտպանության համակարգը գնելու կապակցությամբ այդ երկրի մեկ կազմակերպության և 4 պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: Այս մասին գրում է Pars Today-ը։
Դեպարտամենտը երկուշաբթի օրը հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կազմակերպության և չորս պաշտոնյաների դեմ:
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կազմակերպության ղեկավար Իսմայիլ Դեմիրը ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից պատժամիջոցների ենթարկված անձանց թվում է:
Ռուսական S-400 համակարգերի առաքումը Թուրքիա սկսվել է 2019-ի հուլիսին, և հաղորդվում է, որ հրթիռային համակարգի տեղակայումը շարունակվում է:
ԱՄՆ-ն բազմիցս նախազգուշացրել է Թուրքիային, որ Անկարան կարող է պատժամիջոցների ենթարկվել Վաշինգտոնի կողմից, եթե Ռուսաստանից ստանա S-400 համակարգեր:
Սակայն չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին և ընդդիմությանն՝ Անկարան, այնուամենայնիվ, շարունակում է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիային սպառնում է ԱՄՆ-ի և ԵՄ պատժամիջոցները՝ զենքի նկատմամբ
- Bloomberg․ ԱՄՆ-ն S-400-ների պատճառով պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ
- ԵՄ առաջնորդներն ընդլայնել են Թուրքիայի դեմ պատժամիջոցները
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախաձեռնությանը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան