Yerevan.today. Բիրտ ուժ կիրառող ոստիկաններից 5-ի անունները հայտնի են
Օրեր առաջ Yerevan.Today-ը հրապարակել էր տեսանյութ, առանձնացրել էր ակցիաների ժամանակ բիրտ ուժ կիրառող ոստիկանների գործողությունները, որտեղ հստակ երևում էր նրանց դեմքերը:
«Մենք նաև դիմել էինք մեր ընթերցողներին՝ խնդրելով, եթե ճանաչում են տեսանյութի ոստիկաններին, նրանց անունները նշել մեկնաբանություններում: Տեսանյութի հրապարակումից հետո մենք ստացանք շատ արձագանքներ, մեզ ուղարկել էին նաև ոստիկաններից մի քանիսի անուններն ու ֆեյսբուքյան էջերը:
Ստորև ներկայացնում ենք տեսանյութ՝ արդեն նշելով նաև այդ ոստիկանների անունները:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընթացող ակցիաների ժամանակ կան ոստիկաններ, որոնք շատ հաճախ առանց պատճառի խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառում և բերման ենթարկում: Օրեր առաջ էլ նման ոստիկանների գործողությունների հետևանքով քաղաքացիներից մեկը ստացավ գլխուղեղի վնասվածք: Բիրտ ուժ գործադրելով բերման են ենթարկվում անգամ երիտասարդ աղջիկների։
Նորից դիմում ենք մեր ընթերցողներին՝ եթե ճանաչում եք տեսանյութի ոստիկաններին, նրանց անունները նշել մեկնաբանություններում կամ գրել նամակ մեր ֆեյսբուքյան էջին»,-գրում է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- Սերգեյ Ղարիբյան. Ազատված եմ ոստիկանությունում ծառայությունից
- Ոստիկանության քրեական վարչության աշխատակից. Դուրս գա՞մ բացահայտ իրականության դեմ
- Կարմիր բերետավոր ոստիկանն իր դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից
- Ոստիկանության մայոր. Ես ևս լքում եմ մեր շարքերը, քանզի անկարող եմ այլևս ծառայել պետական շահին
- Սամսոնյանը ոստիկնաապետից պահանջում է ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունների մասով իրականացնել քննություն
- Ավետիք Իշխանյանը՝ ոստիկանապետին. Բարի եղեք, Արամ Մանուկյանի կիսանդրին ապամոնտաժեք
- Ոստիկանները քաղաքացուն վայր գցեցին. «Սպանում եք մարդուն, մի արեք»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան