Արամ Սարգսյան. Նիկոլ Փաշինյան հեռացիր, որ փրկենք մեր երկիրը
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Վերջին օրերին որոշ ԶԼՄ- ներում նշվել էր, որ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը դուրս է եկել 17 կուսակցությունների ֆորմատից: Ճշմարտությունն այն է, որ մենք մեր գործընկերներին հայտնել ենք մարտավարական գործողություններին վերաբերող մեր մտահոգությունները:
ՀԴԿ-ն, ինչպես եղել է իր սկզբունքներին հավատարիմ, այնպես էլ երկրի, մեր ազգի համար բախտորոշ ժամանակահատվածում հանդես է գալիս պահանջով՝ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ Կառավարությունը անհապաղ պետք է հրաժարական տան և այդ պարագայում է հնարավոր երկրում ապահովել կայունություն և առաջընթաց:
Մեր դիրքորոշումը վերահաստատում ենք օրեր առաջ ընդունված հայտարարությումբ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա