Մենք նորից ոտքի ենք կանգնելու, այս տարածաշրջանի ամենահզոր պետությունն ենք լինելու. Վազգեն Մանուկյան
«Մի բան չեմ կարողանում հասկանալ, որ մի խղճուկ փոքր մարդ խաբելով ամբողջ ժողովրդին, եկավ իշխանություն, կործանեց ամբողջ երկիրը և մենք այսքան հզոր, խելոք, անձնազոհ մարդկանցով այդ փոքր մարդու դեմ ենք պայքարում»,- Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»-ի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Նրա խոսքով, նա սպանեց ոչ միայն պատերազմում զոհված 5000 հոգուն, այլ երկրորդ անգամ սպանեց «Եռաբլուր»-ում թաղված բոլոր հերոսներին։ «Ես նրանց մեծ մասին ճանաչոմ էի, և ես պայքարում եմ ոչ միայն ապագայի, այլ նաև մեր այդ տղերքի հիշատակի համար, որոնք զոհվեցին՝ երազելով, որ մենք ունենալու ենք ազատ, արդար, հզոր երկինք։ Պետք է պայքարել մինչև վերջ, և մենք հաղթելու ենք»։
Վազգեն Մանուկյանը նշեց, որ հայ ժողովուրդը նորից ոտքի է կանգնելու։
«Մենք հզոր ժողովուրդ ենք, մենք հիմա իրարից մի քիչ հիասթափվել ենք, մենք ինքներս մեզնից ենք հիասթափվել, մենք ընկճվում ենք, բայց հզոր ժողովուրդ ենք, մենք նորից ոտքի ենք կանգնելու, այս տարածաշրջանի ամենահզոր պետությունն ենք լինելու, ամենաազդեցիկ պետություն ենք լինելու, մեր հաջորդ սերունդների համար ապահովելու ենք բարեկեցիկ, երջանիկ կյանք։ Մի փոքր խոչընդոտ է, բայց դրանից կազատվենք։ Այն ամենի համար, որ տասնյակ տարիներ պայքարում ենք, դա պետք է իրականացնենք»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Այսքան մարդ եկել է ասելու, որ Հայաստանի անունից չի կարող բանակցել մեկը, ում բոլորը ծաղրում են»
- Փաշինյանը քաղաքական դիակ է, որի վրա հիմա հողը լցնելու պրոցեսն է գնում․ Մ․ Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան