«Երեք պոստ են անցել, ասել են՝ մի գնացեք, թուրքն է այնտեղ... տարել, հանձնել են թուրքին». Անհետ կորած զինծառայողի հարազատ
Էջմիածնի զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր կրկին անգամ հավաքվել են պաշտպանության նախարարության դիմաց: Նրանք նշում են, որ հանդիպել են բոլոր պատասխանատու և բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այժմ իրենք այժմ ուզում են հանդիպել գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ:
Հարազատներն ասում են, որ իրենց միայն մեկ հարց է հետաքրքրում՝ ե՞րբ են սկսելու որոնողական աշխատանքները Զանգելանի հատվածում, որտեղ զինծառայողները շրջափակման մեջ են հայտնվել:
«55 օր է չկան, անհետ կորած են, ուզում ենք հասկանանք՝ ու՞ր են իրենք, հնարավորությո՞ւն կա երեխաների հետ կապ հաստատել, տեղեկություն իմանանք երեխաներից»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը:
Տիկին Անահիտի խոսքով, հեշտ է ասել՝ համբերությամբ զինվել, ըմբռնումով մոտենալ. «Ասելն այնքան հեշտ է: Մի հատ ծնողի մտքով մտածենք: 55 օր է պայքարում ենք, եթե իմանանք գերիներ են, սպասումը կարող է մի այլ տեսակ լինի, երբ անորոշ վիճակ է, դա ուրիշ է: Այդ անորոշությունն է մեզ այս օրին գցում»:
Նա հայտնեց, որ այդ զորամասից ընդհանուր անհետ կորած է 41 հոգի՝ 17 քիմիկներ, 17՝ ՄՈԲ, 6 հետախուզություն, 1՝ վարորդ: Երեկ Ադրբեջանից վերադարձված գերիների մեջ եղել է այս զորամասից անհետ կորածներից մեկ հոգի՝ ՄՈԲ-ից: Հարազատերը դեռ չեն խոսել նրա հետ, հույս ունեն, որ գոնե նրանից տեղեկություն կստանան զորամասի մյուս զինծառայողների մասին:
Ծնողներից Կիմա Ավետիսյանն ասաց, որ որդու հետ վերջին անգամ հոկտեմբերի 20-ին է խոսել, ասել է երեք ժամով տանում են աշխատանք կատարելու:
«Այս երեխաներին անպատրաստ տարել են, քնից հանել են, լցրել են ավտոբուս ու քշել են:: Սահմանված վայրից 7 կիլոմետր անցել է, տարել, հանձնել թուրքին, խիղճը հանգիստ եկել ու նստել է: Հրամանատարն Արսեն Աբգարյանն է:
Իրենց չպետք է տանեին պատերազմի, իրենց ոլորտում պետք է աշխատանք կատարեին, քիմիկներ են:
Մեկը մեկի վրա է գցում, ասում են՝ վրիպում է եղել, ճանապարհը շփոթել են»,- զայրացած ու արցունքներն աչքերին պատմում է անհետ կորած զինծառայողի մայրը:
Հարազատներից մեկը նշեց, որ սխալների համար դեռ որևէ մեկը պատասխան չի տվել: Նրա խոսքով, հավանականությունը մեծ է, որ բոլորն էլ գերի են ընկել, քանի որ անմիջապես թշնամու քթի տակ են տարել:
Անհետ կորած պայմանագրային զինծառայող Հարություն Հակոբյանի մայրն ասաց, որ հանդիպել են գեներալ Անդրանիկ Մակարյանի հետ, նա չի կարողացել պատասխանել իրենց հարցերին:
«Ինքն այնքան մեծ սխալ է կատարել, որ ամեն անգամ շրջանցում է, որ չկարողանա մեր հարցերին պատասխանել: Երբ հարցնում ես՝ անգամ մենք հեռուստացույցով ենք տեսել, որ հոկտեմբերի 18-ին ցույց են տվել Զանգելանի դպրոցը, վրան Ադրբեջանի դրոշը, ո՞նց եք առանց հետախուզման զորք մտցել այնտեղ ու հրաման եք տվել, որ պետք է գնալ: Երբ հարց է տվել հրամանատարը՝ մենք պատրաստ չենք, չունենք զրահաբաճկոն, սաղավարտ, զինված չենք, ասել են՝ մենք այդ ամենը կուղարկենք, հետո կբերենք: Հետոն էլ ո՞ւմ է պետք: Նռնակ անգամ չեն ունեցել: Անգամ երեք պոստ են անցել, ասել են՝ մի գնացեք, թուրքն է այնտեղ»,- պատմեց ծնողը:
Հարակից հրապարակումներ`
- Բեգլարյան. Ադրբեջանում դեռ պահվում են հայ գերիներ, առկա են անհետ կորած բազմաթիվ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք
- Մեր եղբայրները անհետ կորած են, ոչ մի քայլ չեք ձեռնարկում. ակցիա իմքայլական Հայկ Գևորգյանի բակում
- Քանի որ մեր հերոս տղաների հարցն է, ոչ մեկ մեր կողքին չէ. անհետ կորած զինծառայողի մայր
- Ո՞ւմ հետ են մեր երեխեքի արյան գնով գործարք կնքել, ի՞նչ են արել. Անհետ կորած զինծառայողի ծնող
- Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ընտանիքներին կհատկացվի ամսական 300 հազար դրամ
- Տ․ Ավինյանը՝ գերիների և անհետ կորածների հարցի մասին
- Անհետ կորածների հարազատները ձյան տակ սպասում են ՊՆ-ի պատասխանին, բայց հույս կապում են միայն Մուրադովի հետ
- «Դեմից հայն է խփել, հետևից թուրքն է խփել: Բենզինը լցեք, վառեք». Անհետ կորած զինծառայողի ծնող
- Անհետ կորածների և զոհվածների մարմինների փոխանցման հարցը ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում է. դեսպանություն
- Թող Աննա Հակոբյանը գա, մեր դեմ կանգնի ու մեր պատասխանը տա. անհետ կորած զինծառայողի մայր
- Այս հարցը կարող է լուծել միայն Ռուսաստանը, այդ մասին Փաշինյանն է ասել. անհետ կորածի հայր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան