Կատարվել են քննչական և այլ դատավարական գործողություններ՝ ՀՀ տեղափոխված 44 գերիների մասնակցությամբ
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները կատարել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ ՀՀ տեղափոխված 44 ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ:
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները ներկա են գտնվել 14.12.2020թ. Հայաստանի Հանրապետություն տեղափոխված 44 ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց դիմավորմանը «Էրեբունի» օդանավակայում, որից հետո վերջիններիս մասնակցությամբ կատարել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, մասնավորապես՝ հարցաքննություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ»,- հայտնում են Քննչական կոմիտեից:
Հարակից հրապարակումներ`
- 44 գերիներից 26-ի մասով միջանկյալ միջոց կիրառելու պահանջներ էին ներկայացվել ՄԻԵԴ
- Ադրբեջանից վերադարձված 44 գերիներից 30 զինծառայողներ են, 14-ը՝ քաղաքացիական անձիք
- Արման Թաթոյան. Հոսպիտալում ենք՝ գերիների առողջական վիճակի ուսումնասիրության համար
- Ադրբեջանում պահվող մյուս հայ գերիների վերադարձմանն ուղղված մեր քայլերը շարունակակվելու են. Զեյնալյան
- Այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից. Ավինյան
- «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ռուսական օդանավը
- «Րոպեներ հետո Երևանում վայրէջք կկատարի հայրենիք վերադարձող մեր չորս տասնյակից ավելի գերիներին տեղափոխող օդանավը»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին