Արձագանք Արայիկ Հարությունյանին. Քանի քեզ չես խփել Շուշին հանձնելու համար, տեսլական չի կարող լինել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ խոստացել է հանդես գալ տեսաուղերձով՝ ստեղծված իրավիճակի, սպասվող զարգացումների և ապագայի հանդեպ իր ունեցած տեսլականի վերաբերյալ։
Գրառման ներքո քաղաքացիներից մեկը ծաղրածու է որակում նրան, մյուսը հարցնում է. «Քո հետ ի՞նչ ապագա։ Ապագան ծախել մսխել եք, ԱՆԱՄՈԹ»։
Մեկ ուրիշ օգտատեր պահանջում է բացատրել, թե ինչպես Հադրութի՝ անառիկ պահած երկու գյուղերն անցան թշնամուն։ Մյուսն էլ ավելացնում է՝ Արայիկ Հարությունյանը մի բանի մասին կարող է խոսել՝ հրաժարականի։
«Ինձ թվում ա դու հրաժարականից բացի բան չունես ասելու, չնայած երևի ամենաշատ ցավը քոնն ա, արտերը մնաց իրանց... ։))) հուսով եմ գոնե 1% խիղճ մնացել ա, որ գնաս քո թայֆայի հետ։ Հերիք ա ։))))»,- գրել է օգտատերը։
«Ինչ տեսլական, տղամարդը նրանով է տղամարդ, որ իր խոսքի տերն ա, քանի քեզ չես խփել Շուշին հանձնելու համար, ոնց որ խոսք էիր տվել, ոչ մի տեսլական էլ չի կարող լինել»,- նշում է մեկ այլ քաղաքացի։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի լայվի արձագանքները. Հողատու, անթասիբ, դավաճան... հրաժարական
- Քաղաքացիները՝ Փաշինյանի արդարացումներին ի պատասխան. Դուք լրիվ անմեղսունա՞կ եք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան