Արփինե Հովհաննիսյան. Զոհերի դահիճը ուզում է «հարգել» զոհերի հիշատակը
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրում է.
«Մի անմարդկային ու տիեզերական ստորություն կա այս ամենի մեջ....
Զոհերի դահիճը, մահվան մունետիկը, արյան դեսպանը.... ուզում է «հարգել» զոհերի հիշատակը։ Զոհերի հանգչելու վայրում։ Այն զոհերի, որոնց իրական թվերը գիտի ու չի ասում, որոնց անունները գիտի ու չի ասում... Որոնք վաղուց արդեն հանգչում են, բայց ինքը որոշել է, որ նրանց քառասունքը իր ստորագրած համաձայնագրի օրից է հաշվվում, ոչ թե նրանց իրական մահվան... Որովհետեւ իրական մահվան օրերը գաղտնի էր պահում....
Չի ասում գերիների իրական թիվը, որը էլի գիտի։ Եթե դժվար չէ, մտածեք ինչու...
Արյունոտ ձեռքերով, խղճով, հետագծով մաքուր հագուստ կրել չի ստացվի։ Մեղք է։ Մեծ մեղք։ Անաստված է պետք լինել սա չհասկանալու համար։
Ու այդ ընթացքում դահիճի հարճերն ու ֆեյքերը շարունակում են՝ ինքնանկարագրող վիրավորանքների ու ստերի արյունոտ խրախճանքը, վիրավորում են այն զոհերի մորը, ում հիշատակը նա պատրաստվում է «հարգել»։
Հատուցում լինելու է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան