Թուրքիայի ընդդիմությունը հորդորել է ակտիվացնել S-400 զենիթահրթիռային համակարգերը
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) երկրի իշխանություններին կոչ է անում հնարավորինս արագ ակտիվացնել S-400 զենիթահրթիռային համակարգերը, որի ձեռքբերման պատճառով Վաշինգտոնը նախօրեին պատժամիջոցներ կիրառեց Անկարայի դեմ: Տեղեկությունը հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
«ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառ դարձած S-400- ի ձեռքբերումը Թուրքիայի ինքնիշխան որոշումն է, այդ պատճառով մենք չենք ընդունում այդ քայլը: Հիմա պետք հնարավորինս շուտ օգտագործել այս 2.5 միլիարդ դոլար արժողությամբ համակարգերը»,-երեքշաբթի Twitter-ի իր էջում գրել է CHP-ի պատգամավոր Ունալ Չեվիկյոզը:
Դեկտեմբերի 14-ին ԱՄՆ իշխանությունները հայտարարեցին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության, նրա ղեկավարի և այդ պետության երեք այլ քաղաքացիների`Մուստաֆա Ալփեր Դենիզի, Սերհաթ Գենչօղլուի և Ֆարուք Յիգիտի նկատմամբ սահմանափակումներ սահմանելու մասին` «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդման» օրենքի համաձայն (CAATSA): Պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի խոսքով, սահմանափակումները հստակ ազդանշան են, որ ԱՄՆ-ն լիարժեքորեն կիրականացնի CAATSA-ն և չի հանդուրժի նման գործարքներ Ռուսաստանի պաշտպանության և հետախուզության ոլորտների հետ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ պատժամիջոցները և խոստացել պատասխան քայլեր ձեռնարկել: Արտաքին գործերի նախարարությունը նաեւ շեշտել է, որ Անկարան ձեռմպահ չի մնա միջոցներ ձեռնարկելուց, որոնք անհրաժեշտ է համարում իր ազգային անվտանգության ապահովման համար:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ընդգծել էր, որ ռուսական S-400-ների ձեռքբերման պատճառով Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառելըու Վաշինգտոնի մտադրությունները ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերոջ հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է:
Հարակից հրապարակումներ`
- Bloomberg․ ԱՄՆ-ն S-400-ների պատճառով պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ
- Թուրքիան կօգտագործի ռուսական S-400 հրթիռները հունական F-35-երի դեմ