Ռուս խաղաղապահները Հին շենում և Մեծ շենում ստեղծել են նոր դիտակետեր. Rbc
Հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղում եղել են մարտեր, և ռուս խաղաղապահները ստիպված են եղել միջամտել իրավիճակին: Այնուամենայնիվ, վիճակը չի կայունացել. երկուշաբթի օրը հայկական կողմը հայտնել է, որ հակառակորդը շրջապատում է ևս երկու գյուղ, գրում է «rbc»-ն։
Նշվում է, որ դեկտեմբերի 11-12-ին հայկական և ադրբեջանական ուժերը կրակ են բացել միմյանց վրա, կան զոհեր և վիրավորներ: Առնվազն տասը հայ զինվոր, ըստ աղբյուրի, գերեվարվել է։
Մարտերը մղվել են Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղ եր գյուղերի համար: Մինչև այս տարվա նոյեմբեր ամիսը Հադրութը չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս էր:
«...Դեկտեմբերի 14-ի դրությամբ, ադրբեջանական զինուժը շարունակում է գտնվել Հին Թաղեր գյուղում: Այս մասին RBC- ին հայտնել է ԼՂՀ անվտանգության ծառայության աղբյուրը: Նա ասել է, որ Խծաբերդը վերահսկվում է հայերի կողմից: Նրա խոսքով՝ մինչ դեկտեմբերի 12-ը տարածքում իրավիճակը հանգիստ էր»,- նշում է աղբյուրը։
Ըստ աղբյուրի, միջադեպի հետևանքով հայկական կողմը զոհեր չունի: Ադրբեջանական զինուժը հաղորդում է չորս զոհվածների և մի քանի վիրավորների մասին:
«Երկուշաբթի օրը իրավիճակը շարունակել է մնալ լարված: Խծաբերդին և Հին Թաղերին ավելացել են ևս երկու գյուղեր, որոնց վերահսկողության հարցը վիճարկում է ադրբեջանական կողմը: Դրանք Հին շենն ու Մեծ շենն են, որոնք գտնվում են Շուշիի շրջանում: Գյուղերն ամբողջովին շրջապատված են: Այս գյուղերում, ի տարբերություն Խծաբերդի և Հին Թաղերի, շարունակում են մնալ խաղաղ բնակիչներ: Նույնիսկ երեխաները շարունակում են դպրոց հաճախել»,- նշում է rbc-ն:
Բաքվում տեղի ունեցած նոր միջադեպը դեռ չի մեկնաբանվել:
«Երեկոյան գյուղեր են ժամանել ռուս խաղաղապահները և այնտեղ ստեղծել են նոր դիտակետեր»,- տեղեկացնում է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի գործողությունները կենսական սպառնալիքներ են հարուցել Հին շենի բնակիչների անվտանգությանը. Արցախի ՄԻՊ
- Շուշիի շրջանի Հին Շեն գյուղը այս պահին ադրբեջանական շրջափակման մեջ է, բնակիչները գյուղում են. համայնքի ղեկավար
- Շուշիի շրջանի Մեծ շենն ու Հին շենը մերն են, թուրքերն էս պահին ինչ գործ ունեն էդ գյուղերում. Էդիկ Բաղդասարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան