Ադրբեջանում հայատյացության խրախուսումը հանգեցրել է Արցախում հայերի նկատմամբ դաժանությունների․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ, բժիշկ Գևորգ Կեպենեկյանին և «Merieux» հիմնադրամի «Մայր-երեխա» ծրագրի ղեկավար, բժիշկ Խելիլ Էտուին: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Հանդիպմանը Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները, նրանց դաժանություններն ու խոշտանգումներն ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձանց նկատմամբ:
Պաշտպանի դիրքորոշմամբ՝ Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայատյացությունն ու համատարած վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը, դաժանությունները վկայում են Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական քաղաքականության մասին, որը շարունակվում է մինչ օրս:
Արման Թաթոյանն ընդգծել է իր այն եզրակացությունը, որ տարիներ շարունակ Ադրբեջանում հայատյացությունն ու հայասպանությունը միայն խրախուսվել են, իսկ դրանք կատարողները՝ արժանացել պետական պարգևների: Հենց այս ամենի արդյունքն է, որ հանգեցրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հայերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների, այդ թվում՝ անմարդկային դաժանությունների ու վայրագությունների: Այս ամենն արտացոլված է Պաշտպանի կողմից հրապարակված արտահերթ զեկույցում։
Հանդիպման մասնակիցները ընդգծել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը և ձեռք են բերել համագործակցության պայմանավորվածություն:
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքում սահմանագծումների հարցով բացակայում է պետական մարմինների հաղորդակցությունը գյուղերի բնակիչների հետ. ՄԻՊ
- Ադրբեջանի գործողությունները կենսական սպառնալիքներ են հարուցել Հին շենի բնակիչների անվտանգությանը. Արցախի ՄԻՊ
- Գուգլ քարտեզի հիման վրա ՀՀ պետական սահմանների սահմանազատում կամ սահմանագծում իրականացվել չի կարող. ՄԻՊ
- Այս պահին հանդիպումներ են տեղի ունենում Ներքին Խնձորեսկ գյուղում․ ՄԻՊ
- Ադրբեջանի դաժանությունների վերաբերյալ նոր ապացույցներ ենք ուղարկում միջազգային մարմիններին. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան