«Մեծ շնորհակալություն հայտնել Արման Թաթոյանին, Սիրանուշ Սահակյանին, Արտակ Զեյնալյանին»
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Վարչապետի աթոռը գրկած անձն ու իր մանկլավիկները ողջ ուժով սկսել են ինքնագովազդը՝ մեր գերիների վերադարձի հարցով։
Չմոռանանք, որ հենց գլխավոր ստահակի պատճառո՛վ են մեր եղբայրները հայտնվել գերության մեջ, որ հենց գլխավոր ստահակի պատճառո՛վ են մեր եղբայրները ենթարկվել անասելի նվաստացումների: Եվ երկար ժամանակ գլխավոր ստահակն ու իր թիմը ՈՉԻՆՉ չեն արել մեր տղաներին վերադարձնելու ուղղությամբ. նրանց համար մեր գերիների կյանքը զրո արժեք ունի։ Նրանց հետաքրքրում է միայն ինքնափիառը։ Հակառակ դեպքում՝ նոյեմբերի 9-ի թղթում ինչու՞ չկար գերիների վերադարձման հստակ ժամկետ, իսկ հայրենիք հանձնելու ժամանակացույցը հստակ էր։
Մինչդեռ կային մարդիկ, որոնք գիշեր-ցերեկ աշխատել են տղաների գերման փաստը պաշտոնապես արձանագրելու և դրանով նրանց կյանքը երաշխավորելու ուղղությամբ։ Առանց ինքնափիառի ու ակնկալիքի են աշխատել։ Այս գրառմամբ ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել այդ մարդկանց. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյան, իրավապաշտպան Արտակ Զեյնալյան։
Մեր տասնյակ գերիներ դեռ թշնամու մոտ են։ Գուցե՝ հարյուրավոր։ Նրանցից շատերի գերեվարման փաստը դեռ պաշտոնապես հաստատված չեն...»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանում պահվող մյուս հայ գերիների վերադարձմանն ուղղված մեր քայլերը շարունակակվելու են. Զեյնալյան
- «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ռուսական օդանավը
- Արման Թաթոյանն այցելել է հայկական կողմին փոխանցված գերիներին
- Հայկական կողմին է փոխանցվել երեք գերի
- Ադրբեջանը չի հրապարակում գերիների իրական թիվը․ ՄԻՊ
- Արտակ Զեյնալյանը հրապարակել է գերության մեջ հայտնված անձանց անուններ
- Սիրանուշ Սահակյան. Հայ ռազմագերիների հարցերով կարծես ՄԻԵԴ-ն իր մոտեցման մեջ հետևողական է
- Սիրանուշ Սահակյան. Այսօրվա ընթացքում ռազմագերիների վերաբերյալ նոր հայցեր կներկայացնենք ՄԻԵԴ
- Սիրանույշ Սահակյան. ՄԻԵԴ վճիռն ըստ էության բացառում է Արցախի բնակչության անվտանգությունը կասկածի տակ դնող ցանկացած լուծում
- Հայկական ԶՈՒ երկու զինծառայողներ՝ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են. Զեյնալյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան