Ադրբեջանը և Թուրքիան Նախիջևանում գազատար կկառուցեն
Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարներ Ֆաթիհ Դյոնմեզը և Փարվիզ Շախբազովն Անկարայում Նախիջևանի ինքնավար հանրապետություն բնական գազի մատակարարումների հարցով փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում է Ռիա նովոստին։
«Թուրքիա-Նախիջևան գազամուղը կկառուցվի որպես Իգդիր քաղաք տանող գազամուղի շարունակություն: Այն սկիզբ կառնի Իգդիրում և կավարտվի Սադարակում։ Թուրքական հատվածը կկազմի 85 կմ»,- ասել է Դյոնմեզը փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ:
Նրա խոսքով, տվյալ գազատարով նախատեսվում է տարեկան 500 մլիլիոն խորանարդ մետր ծավալով գազ մատակարարել, գազամուղի թողունակությունը օրական մեկուկես միլիոն խորանարդ մետր է:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը Նախիջևանի շուրջ քննարկումների նպատակով կմեկնի Ադրբեջան
- Նախիջևան-Բաքու միջանցքի վերաբերյալ անորոշությունները և Իրանի ու Հայաստանի ազգային շահերին ուղղված սպառնալիքները․Pars Today
- Մովսես Հակոբյան. Արտակ Դավթյանը թաքցրել էր Նախիջևանի հատվածում տարածքների զիջումը
- Միրաքյան. Մեղրիով Նախիջևանը կապվում է Ադրբեջանի հետ, այսինքն Հայաստանը շրջափակում են նաև հարավից