Չեմ կարծում, որ մեղավորների թիվը շատ մեծ է. Մանուկյան
«Մեր կորուստներն այնքան մեծ են եղել, իրադարձություններն այնքան կասկածելի, որ պետք է մինչև վերջ դա ուսումնասիրել»,- երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական Տիգրան Վարդանյանի հարցին, թե արդյոք տրվելու է քաղաքական գնահատական այս իշխանությաններին հեռանալուց հետո, արդյոք շատերը, որոնք մաս են կազմում այս իշխանությանը, ենթարկվելու են քրեական, բարոյական հետապնդումների իրենց գործած սխալների համար:
Վ. Մանուկյանի կարծիքով, պետական ու հասարակական գործիչներից բաղկացած մի հանձնաժողով պետք է լինի, որ քննարկի պատերազմի ողջ ժամանակաշրջանը, որից հետո եթե կան կետեր, որոնցով պետք է զբաղվեն քննչական մարմինները կամ դատախազությունը, հանձնել նրանց: Նա ընդգծեց՝ ամեն ինչ պետք է լինի օրենքով:
«Չեմ կարծում, որ այն մարդիկ, որոնք մեղավոր են, նրանց թիվը շատ մեծ է: Պետք է մաքսիմալ սահմանափակել այն մարդկանց, որոնք կրում են պատասխանատվություն: Բայց պետք է կատարվի օրենքով, բացի այդ՝ հասարակությունը ծանոթանա այդ ամեն ինչի հետ, հասկանա, թե ինչն ինչոց է: Կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը կա»,- նշեց վարչապետի թեկնածուն:
Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան Վ. Մանուկյանն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում պետք է շարունակել ու հասնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը:
«Մենք պետք է պնդեք, եռանախագահներն էլ շահագրգռված են, որպեսզի շարունակենք բանակցությունները»,- ասաց Վ. Մանուկյանը:
Նա կարծում է, որ մոտակա ժամանակներում աչքի առաջ պետք է ունենալ ոչ թե պատերազմելու, այլ՝ Հայաստանն ու Արցախը զարգացնելու, բանակցությունները շարունակելու, Զինված ուժերը վերականգնելու ու ժամանակակից բանակ սարքելու հարցը:
«Այս տարածաշրջանը երևի երկրագնդի ամենաանկայուն տարածաշարջանն է, բոլոր պետությունների շահերն այստեղ բախվում են իրար: Այդ բախումները կարող են մեզ բերել շատ մեծ վնաս, բայց կարող ենք օգտվել այդ բախումներից:
Ցավոք սրտի, մենք այդ ամենակարևոր պահին, որ սկսվում էր այս տարածաշրջանի նոր ձևաչափերը, հայտնվեցինք ամենաթույլ վիճակում: Ոնց որ դիտմամբ լիներ: Ինչպես ասում են՝ հայի բախտ: Պետք է կարողանանք արագորեն, նորից հայկական ուժը, հայությունը դարձնենք ֆակտոր, որպեսզի տարածաշրջանի հետագա փոփոխությունների հետ կարողանանք արժեքավոր ու օգտակար դիրք գրավենք»,- ասաց Վ. Մանուկյանը:
Նա շեշտեց, որ եթե չունես ուժեղ պետություն, չունես պաշտպանվածություն, երբեք բարեկեցիկ կյանք չես կարող ապահովել: Վազգեն Մանուկյանը կարևորում է նոր ծրագրերը՝ կապված բանակի վերակառուցման և կառուցման հետ:
Հարակից հրապարակումներ`
- Ինչն է անընդունելի Վազգեն Մանուկյանի համար
- Քաղաքականացված երիտասարդների մասնակցությունը շարժմանը միայն ողջունելի է. Վազգեն Մանուկյան
- Սա ամենաբարենպաստ ժամանակն է՝ իրականացնենք այն երազանքը, որով սկսվեց 1988-ը. Վազգեն Մանուկյան
- Պետք է ունենանք ազգային և բարձր որակի կրթություն. Վազգեն Մանուկյան
- Այդ մարդիկ գնում են երկրորդ կապիտուլյացիայի. Վազգեն Մանուկյան
- Բանակցությունների միջոցով համաձայնագրում այս կամ այն կետը կարելի է ուղղել մեր օգտին. Վազգեն Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան