Քաղաքական 15:42 15/12/2020 Հայաստան

Սա ամենաբարենպաստ ժամանակն է՝ իրականացնենք այն երազանքը, որով սկսվեց 1988-ը. Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կարծում է, որ ներկա վիճակը շատ ավելի սարսափելի է, քան թվում է։

Այսօր երիտասարդների հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ հայ ժողովուրդը ոչ միայն ունի տարածքային և մարդկային կորուստներ, այլ նաև կորցնում է վստահությունը երկրի ապագայի նկատմամբ, վիրավորված է բոլորի արժանապատվության զգացումը։

«Հարց է առաջանում՝ մենք կկարողանա՞նք ոտքի կանգնել և այդ ամենը մաքրել, սկսել կառուցել այն պետությունը, որի մասին երազում էինք։ Ես համոզված եմ՝ այո։ Պատերազմը չի ավարտվել, այլ ակտիվ մասն է վերջացել, բայց շարունակվում են լոկալ, տեղային փոքր պայքարները, որտեղ մենք մեզ զգում ենք անպաշտպան և կոտրված։ Բանակը և կառավարությունը պարալիզացված են, տեղի բնակչությունը չի ստանում օգնություն այդ կառույցներից, և հարց է առաջանում՝ ո՞նց է պետք այս իրավիճակից դուրս գալ և ո՞ւր գնալ»,- նշեց Վազգեն Մանուկյանը։

Վարչապետի միասնական թեկնածուն փոքր պատմական ակնարկ արեց՝ ներկայացնելով, թե ինչպես սկսվեց 1988 թվականի շարժումը։ Նա հիշեցրեց, որ ամեն ինչի հիմքը եղել է Արցախի ժողովրդի դիմումը, որ նա ուզում է դուրս գալ Ադրբեջանի կազմից և միանալ Հայաստանին։

«Այդ ժամանակ ամբողջ ընկալումն այն էր, որ մայր Հայաստանի փոքր զավակն իրենից օգնություն է խնդրում։ Եվ այդ պատկերն ինձ մոտ տպավորվել է։ Եվ այդ ոգևորությունը` դու օգնում ես քո հայրենակցին, որն ավելի թույլ վիճակում էր, մեր մեջ դրված էր։ Բայց այդ շարժումը շուտով վերածվեց ավելի մեծ բանի, մենք սկսեցինք երազել և իրականացնել մի ծրագիր, որով պետք է ստեղծեինք անկախ պետություն՝ հիմնված երեք սյուների վրա։ Դրանք ազգայինի, ազատության և ինքնությունը չկորցնելու գաղափարներն էին»,- ընդգծեց Վազգեն Մանուկյանը։

Ըստ նրա, Խորհրդային միությունը մարդկանց համար կյանքի բավականին բարեկեցիկ պայմաններ էր ապահովում, բայց փորձը ցույց է տալիս, որ որքան կյանքը բարեկեցիկ է լինում, այնքան մարդիկ ձգտում են ազատության, և հենց դա է պատճառը, որ մեզ համար այդ ժամանակ կարևորվում էր ազատությունը, քանի որ կյանքը բարեկեցիկ էր։

«Ազատության համար կարևոր է ժողովրդավարությունը, մենք կարողացա՞նք հասնել ժողովրդավարության։ Համեմատած Խորհրդային միության հետ, իհարկե, մենք հասանք ժողովրդավարության։ Ժողովրդավարությունը ենթադրում է ազատ մտածող մարդ և ընտրությունների միջոցով ձևավորվող իշխանություն։ Մենք մինչև հիմա էլ ազատ մտածող մարդկանց նոսր շերտ ունենք, իսկ ընտրությունների ինստիտուտը փչացավ, քանի որ ընտրությունների միջոցով իշխանությունը սկսեց վերարտադրել ինքն իրեն։ Այնուամենայնիվ, վերջին ընտրությունները մոտ էին ազատ ընտրություններին»,- ասաց նա։

Սակայն, Վազգեն Մանուկյանի խոսքով, երկիր կորցրած, պարտություն կրած ղեկավարը հազարավոր զոհեր տալուց հետո կառչած է աթոռին, և այս դեպքում, եթե ընտրություններ անցկացվեն, դրանք արդար և թափանցիկ չեն լինի։ Ավելին, ըստ նրա, դրանք կլինեն ամենասարսափելի ընտրությունները, որ երբևէ մենք տեսել ենք։

«Ժողովրդավարության երկրորդ կարևոր բաղադրիչը խոսքի ազատությունն է։ Մենք բավականին լիարժեք խոսքի ազատություն ունենք, չնայած վերջին շրջանում իշխանությունները մատ են թափ տալիս ԶԼՄ-ների վրա, բայց և այնպես, խոսքի ազատություն Հայաստանում կա։

Եվ երրորդ բաղադրիչը ազատ տնտեսությունն է։ Այն զարգացավ, բայց քանի որ նպատակ կար ամեն ընտրության ժամանակ վերարտադրել իշխանությունը, պետությունը այս կամ այն չափով միջամտում էր բիզնեսին, որպեսզի ապահովեր իր վերարտադրությունը։ Իսկ ահա չորրորդ կարևոր բաղադրիչը օրենքն է։ Մեր օրենքները շատ լավն են, դատական համակարգը լավը չէր, բայց զարգանում էր, իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք դատական համակարգը սկսեց ջարդվել, որպեսզի միարժեք ծառայի միայն իրեն»,- ասաց վարչապետի թեկնածուն։

Ինչ վերաբերում է ազգայինի բաղադրիչին, ապա Վազգեն Մանուկյանի խոսքով, դա բավականին մեծ չափով կա ժողովրդի մեջ։ Բայց, անգամ այս դեպքում, ըստ նրա, չպետք է մտածել, որ մարդիկ պետք է միանման լինեն, միանման մտածելակերպ ունենան։

«Մոդեռնիզացված ազգային մտածողությունը մեզ մոտ բավականին պակասում է, դա էլիտային պետք է բնորոշ լինի։ Եվ ազգայինն այն է, որ մեր երիտասարդները գնում են պատերազմ ու պաշտպանում իրենց հայրենիքը»,- նշեց նա։

Ըստ վարչապետի թեկնածուի, Հայաստանում հիմա ապրում են ոստիկանական պետությունում, և դա ամենաուժեղը խփում է երիտասարդությանը։

«Մենք հիմա ունենք ազգային, պետական ինստիտուտների փլուզում, բանակի փլուզում, ամոթալի պարտություն։ Եվ որ ասում են՝ մեկ է պատերազմ լինելու է, և մեկ է մենք պարտվելու էինք, ոչ, այդպես չէ։ Կարող էր պատերազմ չլինել, և, լինելու դեպքում էլ կարող էինք մենք հաղթել։ Այս վիճակից դուրս գալ նախկին իշխանություններով, հնարավոր չէ...։ Կարծում եմ՝ սա ամենաբարենպաստ ժամանակն է, որ մենք իրականացնենք այն երազանքը, որով սկսվեց 1988-ը»,- նշեց Վազգեն Մանուկյանը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}