Վանեցյան. Ալիևի ու Փաշինյանի միջև օպերատիվ կապը տեխնիկական մասով ապահովել եմ ես
Արժանապատվության երթն առաջնորդողներից ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ համապատասխանո՞ւմ են Սուրբ աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարություններն իրականությանը։
Ա. Վանեցյանն ասաց՝ այսօր արդեն առիթ ունեցել է պատասխանել այդ հարցին։
«Ես և Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել ենք, որ կա օպերատիվ կապ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև։ Տեխնիկական մասով այդ օպերատիվ կապը ապահովել եմ ես։ Մնացած հարցերը հետո»,- ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մ Մինասյանը հայտարարել էր, որ ԱՄԷ Դուբայ քաղաքում հինգ աստղանի հյուրանոցում Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչը ստացել է Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան մի անձնավորությունից, որը ներկայացնելով Իլհամ Ալիևին, գաղտնի նամակ։
«Նամակի բովանդակությունը հետևյալն էր՝ մենք՝ Ադրբեջանի կառավարությունը, պատրաստ ենք տրամադրել Նիկոլ Փաշինյանին եվրոպական մաքուր հիմնադրամների միջոցով, որոնք ոչ մի կերպ չեն ասոցացվելու Ադրբեջանի հետ, հինգ միլիարդ ամերիկյան դոլար։ Հինգ միլիարդ դոլար յոթ շրջանի համար՝ 5+2։ Նիկոլ Փաշինյանն այդ առաջարկը ստացել է 2018-ի հոկտեմբերին, այդ առաջարկը եղել է գաղտնի, այդ առաջարկի մասին գիտեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրա սուրհանդակը, այն անձնավորությունը, որը ստացել է այդ առաջարկը, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, նաև արդեն մենք բոլորս։ Ես այդ մասին իմացել եմ պատերազմի կեսերին, երբ փորձում էի անկեղծ հասկանալ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հանձնում Արցախը»,- նշել էր նա։
Երեկ արդեն նախկին դեսպանը տեղեկացրեց, որ իր հիշատակած առաջարկը արվել է Դուբայում՝ 2018 թվականի հոկտեմբերին։ Առաջարկն արել է Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը։ Առաջարկը փոխանցվել է ԱԱԾ ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին։ Նա առաջարկը ստացել է փակ ծրարով և այն փոխանցել Նիկոլ Փաշինյանին։
«Քանի որ Նիկոլ Փաշինյանը անհույս է, իսկ Արթուր Վանեցյանը ապացուցել է, որ սկզբունքային է, գիտի՝ ինչ է սպայի պատիվը և կարող է խոսել նույնիսկ իր համար ոչ հաճելի փաստերի մասին, ապա խնդրում եմ նրան հաստատել կամ հերքել՝ եղել է արդյոք հանդիպում Դուբայում, ստացել է արդյոք ծրար և արդյոք այն փոխանցել է Նիկոլ Փաշինյանին»,- գրել էր Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանը հաստատել է. Դուբայում ստացած տեղեկությունները փոխանցել է Փաշինյանին
- Միքայել Մինասյան. Խնդրում եմ Վանեցյանին հաստատել կամ հերքել՝ եղել է արդյոք հանդիպում Դուբայում, ստացել է արդյոք ծրար
- Նիկոլ Փաշինյանին արվել է Արցախի յոթ շրջանները 5 մլրդ դոլարով վաճառելու առաջարկը․ Միքայել Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին