Տիգրան Աբրահամյան. Փնտրվող պաշտոնյաները շքերթով փիառվում են
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Պատերազմի մեկնարկից ի վեր կոմպետենտ պաշտոնյա էինք փնտրում, որ մեծ թվով հարցադրումների պատասխաններ ստանայինք, բայց ամեն մեկը մի ծակ գտել թաքնվել էր կամ խուլ ու համր էր ձևացնում։
Հիմա, նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթում մեր համար որպես շահեկան դրույթ ամրագրված երևի թե միակ կետը մասնակի կատարվել է՝ մեր գերեվարված տղաների մի մասը վերադարձել են, ու փնտրվող պաշտոնյաները այս թեմայով շքերթով փիառվում են։
Հիշեցնեմ, որ այս տղաները և նրանք, ովքեր դեռ գերեվարված են, կարող էին վերադառնալ հայրենիք մեկ ամիս առաջ, 20 օր առաջ, երբ նույն փաստաթղթի՝ մեզ համար ոչ շահեկան դրույթները կյանքի էին կոչվում՝ Շահումյանի, Քաշաթաղի, Ակնայի (Աղդամ) շրջանները հանձնվում էին։
Բայց Հայաստանն իր պարտավորվածությունները հրատապ կատարեց, իսկ մենք այդ փաստաթղթի ստորագրումից մեկ ամիս հետո, ինքնագովազդվող պաշտոնյաների անգործության պատճառով, մեր տղաների միայն մի մասին ենք դեռ վերադարձրել»։
Հարակից հրապարակումներ`
- «Մեծ շնորհակալություն հայտնել Արման Թաթոյանին, Սիրանուշ Սահակյանին, Արտակ Զեյնալյանին»
- Ադրբեջանում պահվող մյուս հայ գերիների վերադարձմանն ուղղված մեր քայլերը շարունակակվելու են. Զեյնալյան
- «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ռուսական օդանավը
- Արման Թաթոյանն այցելել է հայկական կողմին փոխանցված գերիներին
- Ադրբեջանից ՀՀ տեղափոխված գերիները տարեց քաղաքացիական անձինք են
- Ադրբեջանը չի հրապարակում գերիների իրական թիվը․ ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան