«Այսքան մարդ եկել է ասելու, որ Հայաստանի անունից չի կարող բանակցել մեկը, ում բոլորը ծաղրում են»
19։25
«Արժանապատվության երթ»-ն ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում։ Վաղը ևս նախատեսված է երթ։
Նշվեց, որ դեկտեմբերի 16-ին, ժամը` 17:00-ին «Արժանապատվության երթը» կմեկնարկի Կրկեսի մոտից:
18։55
«Եկե՛ք ողջունենք կառավարության շենքի պատուհաններից հոգով-սրտով մեզ հետևող մեր քաղաքացիներին։ Մի՛ վախեցեք, հանգիստ նայեք պատուհաններից»,- կոչ արեց Անդրանիկ Թևանյանը, երբ երթի մասնակիցները հասան Կառավարության շենքի մոտ։
Մասնակիցները Հանրապետության հրապարակում մի փորք կանգ առան։
18։45
«Նրանք, ովքեր քիչ թե շատ ծանոթ են քաղաքական գործընթացին կամ ծանոթ են պատմական փորձին, ապա շատ լավ գիտեն, որ սա անդառնալի գործընթաց է»,- երթի ընթացքում ասաց քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի կողմից գործած աղետն այնպիսի մասշտաբներ ունի, որ նա կորցրել է իշխանությունը։
«Միայն ամենավերջին տգետը չի հասկանում այս ճշմարտությունը։ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում իշխանություն իրականում չունի։ Հարցը Սահմանադրական եղանակով այնպիսի իշխանության ձևավորումն է, որը թույլ կտա ասածս աղետալի վիճակում հնարավոր առավելագույն ձևով Հայաստանի և հայ ժողովրդի շահը հետապնդել։ Սրա մասին է ամբողջ գործընթացը»,- ասաց Ֆարմանյանը։
18:24
ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ դավաճանական գործողությունների արդյունքում այսօր ունենք 5000-ից ավելի զոհ, տասնյակ հազարից ավելի վիրավորներ ու հաշմանդամներ։
«Այդ դավաճանական գործողությունների արդյունքում մենք կորցրել ենք հայրենիք, կորցրել ենք հող։ Եվ երբ այդ դավաճանական գործողությունների արդյունքում կոտրվում է հայի ողնաշարը, դո′ւք, ձեզնից որևէ մեկը իրավունք չունի պաշտպանելու դավաճան Նիկոլ Փաշինյանին, դո′ւք իրավունք չունեք դվաճանելու ձեր որդիներին, դո′ւք իրավունք չունենք այսօր արդարացնելու Նիկոլ Փաշինյանին, իրավունք չունեք ազգի դավաճանի դեմ պայքարողներին մեղադրելու, դուք պետք է լինեք այս շարժման մեջ»,- նշեց նա։
Այնուհետև Արծվիկ Մինասյանն ավելացրեց. «Սասունցիներ, մշեցիներ, ալաշկերտցիներ, բոլորդ պետք է կանգնեք հայրենիքի փրկության կողքին, այլ ոչ թե մեր արյունը պղծող դավաճանների»։
18:15
Երթի մասնակիցները մտնում են Հանրապետության հրապարակ։
17։50
«Այսքան մարդ եկել է ասելու, որ Հայաստանի անունից չի կարող բանակցել մի մարդ, որին ծաղրում են տարածաշրջանի բոլոր ղեկավարները»,- հայտարարեց ՀՀԿ-ական երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա ելույթին հետևեցին «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումները։
Երթի մասնակիցներին անցնող մեքենաներն ազդանշաններով ողջունում էին։
17։44
Արժանապատվության երթի մասնակիցներն այս պահին Տիգրան Մեծ պողոտայով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։
«Դավաճանը պետք է անհապաղ հեռանա, որովհետև դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում մեր հանրային կյանքում, մեր տնտեսության մեջ։ Մենք գահավիժում ենք։ Բյուջեի մուտքերը, որ այս պահին քանդուքարափ են արված, չեն կարողանալու դրանցով թոշակներ ու նպաստներ վճարել»,-երթի ընթացքում բարձրախոսով իր ելույթում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը։
Ելույթից հետո մասնակիցներն արձագանքեցին՝ «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով։
17:17
Դաշնակցական գործիչ Սպարտակ Սեյրանյանը լրագրողների հետ զրույցում մինչ երթի մեկնարկն ընդգծեց. «Ի՞նչն է խանգարում Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ ու հնարավորություն տալ ազատ, արդար ու հավասար հնարավարություններով ընտրություններ անցկացնելու համար։ Այդ պարագայում, այո, թող ժողովուրդն իր կամարտահայտմամբ դրսևորի իր վերաբերմունքը»։
Նա ընդգծեց, ոչ ոք՝ նույնիսկ Փաշինյանը չի հավատում, որ իր վարչապետության օրոք հնարավոր է անցկացնել ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ։
17:13
Մետրոյի Սասունցի Դավիթ կայարանի մոտակա հրապարակը, որտեղ նաև էպոսի հերոսի արձանն է տեղադրված, բազմամարդ է։
Այսօր հենց այստեղից է սկսելու հայկական հողերը թշնամուն հանձնելու հայտարարության ներքո ստորագրած Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»-ը։
Հրապարակում են քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, մտավորականներ, քաղաքացիներ։
Հիշեցնենք, որ երեկ երթը մեկնարկեց Արաբկիր համայնքից, ապա շարունակվեց Կենտրոնի փողոցներում։
Հարակից հրապարակումներ`
- Արժանապատվության երթ վաղը ևս կլինի. «Չկա տարբերակ, որ Նիկոլը մնա»
- Փաշինյանի լայվի արձագանքները. Հողատու, անթասիբ, դավաճան... հրաժարական
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան