44 գերիներից 26-ի մասով միջանկյալ միջոց կիրառելու պահանջներ էին ներկայացվել ՄԻԵԴ
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է.
«Ինչպես հայտնի է՝ երեկ Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 գերիներ, որոնցից 26-ի մասով՝ ՀՀ կառավարությունը միջանկյալ միջոց կիրառելու պահանջներ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս ողջ ընթացքում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը համակարգել է մեր հայրենակիցների կոնվենցիոն իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները և ակտիվորեն կապի մեջ է եղել գերեվարված անձանց հարազատների հետ։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը շարունակում է ամենօրյա աշխատանքները ադրբեջանական կողմի խախտումների, այդ թվում՝ գերեվարված անձանց կոնվենցիոն իրավունքների պաշտպանության վերաբերյալ պահանջներ ներկայացնելու ուղղությամբ։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը շնորհակալություն է հայտնում նաև բոլոր այն գերատեսչություններին, միջազգային գործընկերներին և իրավապաշտպաններին, որոնք համագործակցել և շարունակում են համագործակցել Գրասենյակի հետ՝ ի պաշտպանություն մեր հայրենակիցների իրավունքների։
Անվտանգության նկատառումներից, ինչպես նաև իրավասության առանձնահատկություններից ելնելով՝ մեր կողմից իրականացված ոչ բոլոր աշխատանքներն են ամենօրյա կտրվածքով հրապարակվում, ինչի առնչությամբ շնորհակալություն ենք հայտնում ըմբռնման համար։
Հ․Գ․ Հորդորում ենք զերծ մնալ վերադարձած անձանց անունները կամ լուսանկարները հրապարակելուց և շրջանառելուց»։
Հարակից հրապարակումներ`
- Բեգլարյան. Ադրբեջանում դեռ պահվում են հայ գերիներ, առկա են անհետ կորած բազմաթիվ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք
- Ադրբեջանից վերադարձված 44 գերիներից 30 զինծառայողներ են, 14-ը՝ քաղաքացիական անձիք
- Հայաստան է վերադարձվել նաև հրադադարից հետո ադրբեջանցիների կողմից առևանգված Դավիթ Իսահակյանը
- Արման Թաթոյան. Հոսպիտալում ենք՝ գերիների առողջական վիճակի ուսումնասիրության համար
- Ադրբեջանում պահվող մյուս հայ գերիների վերադարձմանն ուղղված մեր քայլերը շարունակակվելու են. Զեյնալյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան