Տնտեսվարողների կողմից դոլարի պահանջարկը բերել է նրա գնի բարձրացման. ԿԲ նախագահ
«Փոխարժեքի վրա կարող է ազդել հավելյալ պահանջարկը, որը ներկայացվում է տնտեսվարող սուբյեկտների կողմից, որոնք որ ձևավորում են որոշակի սպասումներ»,- հրավիրված ասուլիսում, պատասխանելով դրամի արժեզրկման գործոնների մասին հարցին, հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով, փոխարժեքի ներկա միտումների վրա անմիջական ազդեցություն է ունեցել ապագայի անորոշությունների պայմաններում մասնավոր հատվածի մոտ պորտֆելային կառուցվածքային տեղաշարժերը:
ԿԲ նախագահը հայտնեց, որ Հայաստանում արձանագրվում է որոշակի արտահանման նվազում, բայց ներմուծման դեպքում այն ավելի մեծ է և դրանք համադրելով տրանսֆերտների չնվազող ցուցանիշների հետ, կարելի է եզրակացնել, որ ազգային արժույթի վրա արտաքին հատվածից ճնշումներ պետք է որ չլինեն:
Նա նկատեց, որ արտարժութային շուկայում իրական հատվածից հոսքերի տեսանկյունից էլ խնդիրներ չեն տեսնում:
Մարտին Գալստյանը նշեց, որ տնային տնտեսությունները և բիզնեսը իրենց դոլարային և դրամային ակտիվների միջև բալանսավորում են անում բացասական սպասումների պատճառով:
«Այսինքն, այստեղ մենք ունենք տնտեսավարող սուբյեկտների բալանսների որոշակի բալանսավորում hօգուտ արտարժույթի, որի արդյունքում որոշակի պահանջարկ է ներկայացվել ԱՄՆ դոլարի նկատմամբ, որն էլ, բնականաբար, արտարժույթի գինը տարել է վերև»,- պատասխանեց Մարտին Գալստյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան