Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը հայրենիք կվերադառնա երկու մեդալով
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունը։Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
Մրցումների վերջին օրը Հայաստանից բրոնզե մեդալների համար պետք է պայքարեին Արթուր Ալեքսանյանը /97 կ / և գերծանրքաշային Դավիթ Օվասափյանը։ Սակայն Ալեքսանյանը առողջական խնդիրների պատճառով մրցագորգ դուրս չի եկել։
Դավիթ Օվասափյանը մրցել է ուկրաինացի Միկոլան Կուչմանի հետ: Մեր ըմբիշը հաղթելիս է եղել 2:1 հաշվով, սակայն վերջին վայրկյանին կորցրել է զգոնությունը և արդյունքում պարտվել՝ 2։3:
Այսպիսով Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը հայրենիք կվերադառնա երկու մեդալով՝ Մալխաս Ամոյանը (72 կգ)՝ արծաթե, իսկ Սլավիկ Գալստյանը (67 կգ)` բրոնզե մեդալով։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները