«Հրապարակ». Մարզպետները՝ անգլիական թագուհու կարգավիճակում. Համայնքապետերն այլևս չեն ենթարկվում նրանց
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի բոլոր մարզպետներն իրենց տարածքներում, կարելի է ասել, անգլիական թագուհու կարգավիճակում են հայտնվել՝ փաստացի չեն տիրապետում իրավիճակին, համայնքապետերն այլևս չեն ենթարկվում նրանց, մարզխորհրդի նիստերը կա՛մ չեն կայանում, կա՛մ դրանց մասնակցում են հատուկենտ համայնքապետեր։ Չնայած դրան, իշխանությունը գնում է ոչ թե հանրային համերաշխության մթնոլորտ ձևավորելու ճանապարհով, այլ ավելի է սրում իրավիճակը։
Մեր տեղեկություններով, մարզպետներին հրահանգված է՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի, հանրային հավաքներ կազմակերպել բոլոր այն համայնքներում, որոնց ղեկավարները հրապարակային հայտարարել են վարչապետի հրաժարականի պահանջին միանալու մասին։ Համացանցում մի քանի օր է՝ տարբեր համայնքներից նման տեսանյութեր են տարածվում, որտեղ Փաշինյանի աջակիցները 10-20 հոգով հավաքվում են գյուղամիջում և քննադատում ընդդիմադիր 17 ուժերին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: