Արցախում զոհված ջավախքցի Տիգրան Շաշիկյանն այսօր կդառնար 20 տարեկան
Ծնունդով Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղից Տիգրան Շաշիկյանն այսօր կդառնար 20 տարեկան: Տիգրանը զոհվել է Արցախում` հոկտեմբերի 16-ին:
Տիգրան Շաշիկյանը ծնվել է 2000 թվականին Ախալքալաքի շրջանի Աբուլ գյուղում, դպրոցն ավարտելուց հետո Շաշիկյանների ընտանիքը մշտական բնակություն է հաստատում Երևանում։ Տիգրանն ընդունվում է Անանիա Շիրակացու անվան ճեմարան, այնուհետև կրթությունը շարունակում Սլավոնական համալսարանի մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետում։
Jnews-ը գրում է, որ 2019 թվականին արդեն ուսանող Տիգրանը զորակոչվում է հայոց բանակ: Պարտադիր զինվորական ծառայության ավարտին մնացել էր ընդամենը 3 ամիս, սակայն սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը խլեց նաև նրա կյանքը։ Տիգրանի մարմինն ամփոփված է Եռաբլուրում։
Այսօր Տիգրանը կդառնար 20 տարեկան: Հարազատները Եռաբլուրում ծաղիկներ են խոնարհել նրա շիրիմին։
Ծննդավարյում՝ Աբուլ գյուղում, Տիգրանի քրոջ՝ Մարինե Խոցանյանի նախաձեռնությամբ մեծարման ցերեկույթ է տեղի ունեցել՝ ի հիշատակ հերոսի։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հերոսացած ջավախքցիները
- Ջավախքից Արցախին օգնությունները շարունակվում են
- Եվս մի ջավախքցի զոհել է հանուն Արցախի
- Ջավախքցի բժիշկ Արմեն Բդոյանը պարգևատրվել է «Տիգրան Մեծ» շքանշանով
- Շուշիում զոհվել է արմատներով Ջավախքից Գևորգ Կուլիջանյանը
- Արցախում զոհվել է ջավախքցի ավագ լեյտենանտ Սամվել Հովհաննիսյանը
- Եվս մի ջավախքցի կյանքը զոհել է հանուն Արցախի
- Ջավախքցի Ռուսլան Հակոբյանը զոհվել է Արցախում
- Զոհվել է Ջավախքի Դամալա գյուղի զավակ Ալեք Սիմոնյանը
- Զոհվել է Ջավախքի Սուլդա գյուղի զավակ Մխիթար Կուջոյանը
- Ծնունդով ջավախքցիները կրկին մեկնում են ռազմաճակատ
- Ջավախքցի Հայաստանի ազգային հերոսը
- Արցախում՝ արմատներով ջավախքցի զոհերը
- Արցախ է մեկնում հինգերորդ բժիշկը Ջավախքից
- Հոգեհանգստյան կարգ Ախալքալաքում՝ ի հիշատակ Արցախում օրերս զոհված Ջավախքի որդիների