Ստեփանակերտի, Խնածախի և Այգեստանի տարածքներում տեղի կունենան հայտնաբերված զինամթերքի ոչնչացում. ԱՀ ԱԻՊԾ
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է հայտնաբերված չպայթած զինամթերքի ոչնչացման մասին:
«Հարգելի հայրենակիցներ.
ԱԻ պետական ծառայությությունն իրազեկում է, որ օրվա ընթացքում Ստեփանակերտի Հայակավան թաղամասում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացում:
Խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել: Սակրավորական ջոկատներն աշխատում են ամեն օր, որպեսզի բնակավայրերը լինեն անվտանգ ու ապահով:
Զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում խնդրում ենք անմիջապես տեղեկացնել՝ զանգահարելով ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Խնածախ համայնքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում. ԱԻՊԾ
- Ասկերանի շրջանի Խնածախ համայնքում չպայթած ռումբեր և հրթիռներ են վնասազերծվում. ԱՀ ԱԻՊԾ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում