«Ս-400»-ների պատճառով ԱՄՆ պատժամիջոցները հարձակում են Թուրքիայի ինքնիշխանության դեմ. Էրդողան
Ռուսական «Ս-400»-ների ձեռքբերման պատճառով ԱՄՆ պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ ոչ այլ ինչ են, քան հարձակում են Թուրքիայի ինքնիշխանության դեմ։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ Թուրքիայի նախագահն ասել է. «Թուրքիան մտադիր է երկու անգամ ավելացնել արդյունաբերական պաշտպանության ծավալները՝ «Ս-400»-ների պատճառով ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում Թուրքիայի նկատմամբ՝ ռուսական արտադրության «Ս-400» հակահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով։
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն այս մասին հայտարարել էր երկուշաբթի ուշ երեկոյան՝ ընդգծելով, որ պատժամիջոցներն անհատական բնույթ են կրում։ Դրանց թիրախում են Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչության տնօրեն Իսմայիլ Դեմիրը և նրա երեք ենթակաները։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը վրդովված է Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների առթիվ
- Թուրքիայի ընդդիմությունը հորդորել է ակտիվացնել S-400 զենիթահրթիռային համակարգերը