ԵՄ-ն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների համար 9 մլն եվրո դրամաշնորհ է հատկացնում
Այսօր Եվրոպական միությունը հայտնել է Հայաստանի կառավարությանը երկրում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով 9 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։
ԵՄ որոշումը դատական և իրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարությունների, մակրոտնտեսական կայունության, պետական ֆինանսական կառավարման և պետական բյուջեի թափանցիկության բարեփոխումների իրականացման առաջընթացի դրական գնահատանքի արդյունք է։
Այսօր հայտարարված աջակցությունը տրամադրվում է ի լրումն Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի, ինչպես նաև Արևելյան գործընկերության տարածաշրջանում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) և «ԵՄ-ն հանուն բարեվարքության» շրջանակներում տարբեր նախաձեռնությունների միջոցով տրամադրվող այլ գործիքներին՝ ուղղված տեխնիկական աջակցության տրամադրմանը և կարողությունների զարգացմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա