ԵՄ-ում COVID-19-ի դեմ պատվաստումները կարող են սկսվել հաջորդ շաբաթ
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայեն հայտնել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում ԵՄ-ում կհաստատվի առաջին պատվաստանյութը և անմիջապես կարող են սկսվել պատվաստումները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Դեկտեմբերի 15-ին Ուրսուլա ֆոն դեր Լայեն հայտնել էր, որ Եվրամիությունը համաձայնագիր է ստորագրել COVID-19 պատվաստանյութերի 1 միլիարդ դեղաչափ գնելու նպատակով 500 միլիոն եվրո հատկացնելու մասին:
«Պատվաստանյութերի 1 միլիարդ դեղաչափը կտրամադրվի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին, այն մեր գլոբալ մարտահրավերն է»- ասել ԵՀ ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա