Էդգար Ղազարյանը՝ Արայիկ Հարությունյանի ուղերձի մասին. Սրանք լրիվ անմեղսունակ են
Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է.
«Այսօր պարզեցի, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանցակցության հետևանքով Արցախը թշնամուն հանձնած և Արցախի նախագահի բարձր պաշտոնն ապականած «ապուշի ժպիտ» արտահայտության բացառիկ օգտատերը, հետևելով իր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի օրինակին, արգելափակել է ինձ Facebook սոցիալական ցանցի իր տիրույթում՝ զրկելով ինձ իր այսօրվա «ծրագրային ուղերձ»-ի ցնդաբանությունները մեկնաբանելու հնարավորությունից։
Սրանք, կարծես թե, տեղյակ չեն, թե ինչ է կատարվում մեր իրականության մեջ, ամենքն իր տեղից դեռ հետագա աշխատանքի ծրագրեր է մշակում։ Սա, հավանաբար, մոռացել է, որ ինքը նախագահ ընտրվելուց ծրագրեր արդեն ներկայացրել է և, համաձայն այդ ծրագրերի, պետք է զարգացներ Արաքսի հովիտը, Շուշին դարձներ Արցախի վարչական կենտրոն, Հադրութում զարգացներ գյուղատնտեսությունը և այլն։
Սրանք լրիվ անմեղսունակ են։ Մենք սրանց ո՞նց բերենք իրականություն և բացատրենք, որ ջնջվեն մեր կյանքից և չհիշեցնեն մեզ իրենց ավելորդ գոյության մասին։ Գուցե այդ դեպքում մենք կունենանք ավելի քիչ զոհեր, ավելի քիչ գերիներին, ավելի քիչ տարածքային կորուստներ և ավերածություններ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա