«Հրապարակ». Հայկ Մարությանն ուզում է պարգևավճարների հարցը թողնել ավագանու վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2 շաբաթ առաջ հրավիրել է Երևանի ավագանու 3 խմբակցությունների ղեկավարներին՝ 2021 թ․ բյուջեն քննարկելու:
Ներկայացրել է բյուջեի 2 նախագիծ, մեկը՝ պարգևավճարներով, մյուսը` առանց: Սա 3-րդ տարեկան բյուջեն է, որ ընդունում է Մարությանը։ Նախորդ 2 տարին երբևէ չի նախաձեռնել ընդդիմադիրների հետ բյուջեի նախնական քննարկում. միշտ իրենք կազմել են, ուղարկել՝ առաջարկություններ ստանալու։
Ընդդիմադիրներն ասել են, որ պահանջում են կառավարության հրաժարականը և հիմա չեն պատրաստվում Մարությանի հետ բյուջե քննարկել, ու հիշեցրել են, թե ժամանակին քանի առաջարկ են արել, բայց իրենց կարծիքը հաշվի չի առնվել: Բայց հասկացել են, որ Մարությանն ուզում է պարգևավճարների հարցը թողնել ավագանու վրա` ազատվելով պատասխանատվությունից ու հետագա քննադատություններից:
Սակայն արդյունքում մնացել է «Իմ քայլի» հույսին, որը հաջորդ տարվա համար 1 մլրդ-ի պարգևավճարներ է առաջարկել, ինչը պակաս է նախորդից, որպեսզի աղմուկ չբարձրանա, բայց պարգևավճարներ էլ ստանան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում