Ուկրաինայի և Թուրքիայի միջև կնքվել են ԱԹՍ և ռազմանավերի համատեղ արտադրության համաձայնագրեր
Թուրքիայի և Ուկրաինայի միջև հարվածային և հետախուզական անօդաչու թռչող սարքերի և ռազմանավերի արտադրության տեխնոլոգիաների փոխանակման վերաբերյալ համաձայնագրեր են ստորագրվել։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Ուկրաինայի Պաշտպանության նախարար Անդրեյ Տառանը հայտարարել է, որ իրենք հույս ունեն թուրքական տեխնոլոգիաների և ներդրումների շնորհիվ Ուկրաինայի ռազմարդյունաբերությունը զարգացնել։
Ուկրաինացի պաշտոնյան նշել է նաև, որ այս նախագծերի կյանքի կոչմամբ նպատակ ունեն Սև և Ազովի ծովերում ուժեղացնել նավատորմը՝ ապահովելու համար պետության անվտանգությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան